Սիրենք Աստվածաշնչի այն թարգմանությունը, որը հնազանդությամբ վերածվել է կյանքի…

Ավետարանը պատմում է իմ և քո փրկության մասին, հետևաբար այն մեր ձեռքի և սեղանի գիրքը պետք է լինի: Եթե այս խավար աշխարհում այսքան հաճելի է Տիրոջ ներկայությունը, ապա որքան առավել երկնքում`Տիրոջ իրական ներկայության մեջ:   Լսենք Հայրերի հորդորը Աստվածաշնչի մասին, որն ասում է. Եթե ձեր տանն Աստվածաշունչ չկա, գնացեք և մի տեղից գնեք հենց հիմա, … Մանրամասն

Տէ՛ր, ո՛վ իմ զօրութիւն, իմ օգնութիւն եւ չար օրերի իմ ապաւէն. Փառք Աստծուն գեղեցիկ լուսաբացի համար:

Չմոռանանք գոհանալ, քանզի Աստված չմոռոցավ մեզ այսօր էլ կյանք պարգևել: Հատկապես չամաչենք փառավորել Աստծուն մարդկանց առջև` պատեհ պահին: Օրը սկսենք խաղաղ դեմքով, որովհետև բոլորս էլ տեսել ենք, որ բարկացած դեմքը գեղեցիկ չէ, և ինչպես Հովհան Ոսկեբերանն է ասում, եթե բարկացած դեմքը գեղեցիկ չէ, ապա որքան տգեղ է հոգին այդ պահին: Առաջին մեղքերից մեկը, որ մեզ հանդիպում … Մանրամասն

Տե՛ր, պայծառացրո՛ւ հոգուս լապտերը ինչպես իմաստուն կույսերին, և շնորհի՛ր արթնությամբ դիմավորելու առաջիկա շաբաթը:

ՏԱՍԸ ԿՈՅՍԵՐՈՒ ԱՌԱԿԸ

  Մի բավարարվիր քո եղածով, քեզ հոգևոր աճ է պետք… Բավական չէ Աստծու գոյության մասին տեղյակ լինել: Պետք է Աստվածաշունչ ունենալ: Աստվածաաշունչ ունենալը բավական չէ, պետք է այն կարդալ ամեն օր: Կարդալը բավական չէ, պետք է հասկանալ կարդացածը, օգտվելով մեկնողական գրքերից: Հասկանալը միայն բավարար չէ, այլ պետք է ջանալ դրանք կյանքի կոչել և ապրել այդպես: … Մանրամասն

Տե՛րն է կանչում քեզ ամեն կիրակի, դու քեզ մերժված մի՛ համարիր:

Տերունակա՛ն օր է այսօր, ժողովո՛ւրդ, Եկեղեցում մատուցվում է Մե՜ծ խորհուրդ: Տիրոջ Մարմի՛նն ու Արյո՛ւնն է Խորանում, Մաքուր սրտով ճաշակո՛ղն է զորանում: Մի՛ ասա, թե տանն էլ կաղոթեմ: Տանը հազար ու մի խանգարող բան կա: Վեր կաց, Աստծո փոքրիկ տաճար, գնա և քո շնչով ջերմացրու Աստծո մեծ տաճարը: Թող քո՛ ներկայությունը լցնի եկեղեցին. Թող քո՛ շնչով … Մանրամասն

Շաբաթ. Սրբերի հիշատակության օր.

Այսօր մեր Եկեղեցին իր ընդհանրական աղոթքում հիշատակում է Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործ հայրապետի անունը, որը չորրորդ դարում եղել է Փոքր Ասիայի Մյուռա քաղաքի եպիսկոպոսը: Շնորհավորում եմ սրբի անունը կրող հայորդիներին` իրենց անվանակոչության օրվա առթիվ: Սուրբ Նիկողայոսի բարեխոսությամբ թող ձեր բարեգործությունը հիշվի միայն Աստծու առաջ և ոչ մարդկանց: Նա բարեպաշտ ծնողների զավակ էր: Մանուկ հասակից աչքի … Մանրամասն

«Ողջո՛ւյն քեզ, օրհնյա՛լդ կանանց մեջ: Տերը քեզ հետ է»: Ղուկ. 1:28

Հայ Եկեղեցին «Յղութիւն Սուրբ Աստուածածնի յԱննայէ» տոնը անշարժ կերպով տոնում է դեկտեմբերի 9-ին: Այն` Սուրբ Աստվածածնին նվիրված յոթ տոներից մեկն է: Սուրբ Կույսի բարեխոսությանն ենք դիմում ամեն ժամ, որպեսզի նրա ձեռամբ փրկի Տերը մեզ` իրեն փառաբանողներին: Աստվածամայրը ամենամեծ բարեխոսն է համայն աշխարհի համար իր Որդու առջև: Իր բացառիկ մեծությունը գիտակցելով հանդերձ՝ նա երբեք չկորցրեց խոնարհությունը … Մանրամասն