Ավետարանը պատմում է իմ և քո փրկության մասին,
հետևաբար այն մեր ձեռքի և սեղանի գիրքը պետք է լինի:
Եթե այս խավար աշխարհում այսքան հաճելի է Տիրոջ ներկայությունը,
ապա որքան առավել երկնքում`Տիրոջ իրական ներկայության մեջ:
Լսենք Հայրերի հորդորը Աստվածաշնչի մասին, որն ասում է.
Եթե ձեր տանն Աստվածաշունչ չկա, գնացեք և մի տեղից գնեք հենց հիմա, վերցրեք այն օրինակը, որը ձեզ ավելի է դուր գալիս, ունի ձեզ ամենահարմար չափն
ու ամենահեշտ ընթեռնելի շարվածքը, և այնժամ նստեք ու փորձեք ինքներդ պարզել, թե ի՞նչու է դա միակ Գիրքը, որ ապրել է դարեր: Ձեզ համար պարզեք,
թե ի՞նչպես է, որ այն տալիս է մարդկային բոլոր կարիքների պատասխանը և պահպանում այն ուժն ու հավատը, որոնք մարդկությանն առաջ են շարժում: