Չմոռանանք գոհանալ, քանզի Աստված չմոռոցավ մեզ այսօր էլ կյանք պարգևել: Հատկապես չամաչենք փառավորել Աստծուն մարդկանց առջև` պատեհ պահին:
Օրը սկսենք խաղաղ դեմքով, որովհետև բոլորս էլ տեսել ենք, որ բարկացած դեմքը գեղեցիկ չէ, և ինչպես Հովհան Ոսկեբերանն է ասում,
եթե բարկացած դեմքը գեղեցիկ չէ, ապա որքան տգեղ է հոգին այդ պահին:
Առաջին մեղքերից մեկը, որ մեզ հանդիպում է օրվա ընթացքում դա
բարկությունն է: Մեր Հայրերը շատ հոգենորոգ խրատ են տալիս մեզ
բարկություն հանդիպելու դեպքում: Ասում են, եթե մեկը անարգել է ձեզ,
խորհե՛ք, եթե նրա ասածը ճիշտ է, ապա ուրախացեք և շտկեք, իսկ եթե
սխալ է, անտեսեք: Այնպես, ինչպես երբ հարուստին աղքատ անվանեն, նա
կծիծաղի: Սրանից էլ հեշտ բա՞ն: Սակայն մենք չենք կարողոնում այսպես
վարվել, որովհետև ամաչում ենք ներկաներից, որ կմտածեն, թե վախկոտ է,
որ չպատասխանեց անարգանքին: Մինչև ե՞րբ պիտի կառչենք մարդկանց կարծիքից և անտեսենք ամենքի Տիրոջը, Ով ուզում է, որ մենք հանապազ խնդրելով Իրենից զորություն ստանանք: Այժմ խնդրենք ու աղաչենք մեր Տեր Աստծուն, որ մեր մեղսասեր բնությանը ապաշխարություն շնորհի և ընդունի մեր դարձը:
ԽԱՂԱՂԱԿԱՆ ԱՂՈԹՔ
Խաղաղությամբ Քո, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է ամենայն մտքից,
պատսպարի՛ր մեզ ու աներկյուղ պահիր ամենայն չարից:
Հավասարեցրու մեզ Քո ճշմարիտ երկրպագուներին, որ հոգով ու ճշմարտությամբ Քեզ են երկրպագում:
Քանզի Ամենասուրբ Երրորդությանդ վայել է փառք ու պատիվ,այժմ և հավիտյաններում: ԱՄԵՆ: