Ղովտն ապրեց անօրեն սոդոմացիների մեջ ու փրկվեց, Հուդան առաքյալ էր, բայց գեհենի բաժին դարձավ: Կարդա և օգտվիր օրինակից:

Արդար Սրբին մի քաղաքաբնակ ասաց. «Աշխարհում մնալով՝ հնարավոր չէ փրկվել: Եթե նույնիսկ մարդը ներքուստ բարեբարո լինի, ուրիշները նրան կգայթակղեցնեն: Ավելին, որքա՜ն շատ են բամբասանքները. ոմանց թվում է, թե աստվածասերները չափից ավելի են իմաստակում, մյուսներին դուր չի գալիս ուրիշներից տարբերվող նրանց կենսակերպը, քննադատում են աշխարհի կանոններին չհետևելու համար, ոմանք էլ նրանց կոչում են մարդախույսներ: Իսկ այս … Մանրամասն

Ի՞նչն է ինձ այդպես կապել եկեղեցուն.

Պատարագի ժամանակ փորձեցի գտնել մի հարցի պատասխան, որ տարիներ ի վեր հետաքրքրում է ինձ: Ի՞նչն է ինձ այդպես կապել եկեղեցուն և ի՞նչը ինձ այսքան փոխեց այս տարիների ընթացքում: Կրկնվող բաներից կարելի է ձանձրանալ, նույն գիրքը ինչքան հետաքրքիր լինի, մի քանի անգամ չենք կարդա, նույնը` կինոն և այլն: Բայց տասներկու տարի է ամեն կիրակի գնում եմ … Մանրամասն

Աստծո երկայնամտությունը և դատաստանը…

«Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տայ, կտրւում եւ կրակն է գցւում»։ Մատթ.3:10 Ըստ երևույթին մեր ամեօրյա փորձառությունը չի հաստատում այս դատավճռի ճշմարտությունը, որ Ինքը` Ճշմարիտ Մեսիան կրկնել է շատ անգամ տարբեր խոսքերով և կողմնակի օրինակներով: Քանի՞ անպտուղ, վնասակար ծառեր անարգել աճում են մեր աչքի առջև, զուր տեղը գետին են զբաղեցնում, ուրիշների աճմանն արգելք լինում, … Մանրամասն