Յուրաքանչյուր քրիստոնյա փոստատար է իր կյանքում… Գնանք այսօր եկեղեցի և խաղաղություն բերենք բաժանենք մարդկանց, օրվա պատգամը բերենք մեր մերձավորին, որը չկարողացավ մասնակցել Սուրբ Պատարագին:

Քրիստոնեաբար ապրելու բանաձևը որևէ մեկի մոտ չէ. այն շատ անհատական է, որովհետև քրիստոնյայի կյանքը շփում է Աստծո և մարդկանց հետ: Մենք Աստծուց խնդրում ենք առաքինության շնորհներ, դրանք կիրառում ենք մարդկանց հետ շփման ժամանակ, իսկ մարդկանցից ստացած շնորհակալություններն ու գոհություններն ամբողջությամբ փոխանցում ենք Աստծուն, չպահելով մեզ ոչինչ, որպեսզի չընկնենք մեծամտության մեղքի մեջ: Քանի որ մենք մեզնից … Մանրամասն

Փորձի՛ր ինձ, Աստուա՛ծ, ու ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ ու ճանաչի՛ր իմ շաւիղները, եւ տե՛ս, եթէ իմ ճանապարհին անօրէնութիւններ կան, առաջնորդի՛ր ինձ քո յաւիտենական ճանապարհներով։ Սաղմոս 139:23

Հայցենք Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը իր Որդու առջև, Գտնենք ճիշտ տարբերակը, ու գնահատենք մեր ձեռքբերումը… Մենք երբեմն վստահում ենք Աստծուն, բայց ծուլանում ենք մեր գործերում, և արդյունքը մեզ չի գոհացնում, ու մենք տրտնջում ենք… Երբեմն էլ միայն վստահում ենք մեր ուժերին, մոռանալով Աստծու օգնության մասին, դարձյալ արդյունքը գոհացուցիչ չէ, ու մենք տրտնջում ենք… Բայց կա մի … Մանրամասն