Շնորհակալություն Աստծուն, նոր շաբաթվանն արժանացնելու համար: Վերհիշենք մեր հոգու զորությունների մասին: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ են հոգու զորությունները, հետևենք ներքևի աղյուսակին, որտեղ հստակ երևում է մեր հոգու պատկերը, որի խնամքն ու հոգատարությունը մենք անտեսում ենք:

Եկեղեցու վարդապետները մարդ արարածի բաղկացուցիչ մասեր են նշում հոգին, միտքը և մարմինը։ Մարդը մեղանչում է թե՛ հոգով,թե՛ մտքով և թե՛ մարմնով, այդ պատճառով խոստովանում է դրանցով իր գործած մեղքերը։ Հոգին նույնպես բաղկացուցիչ մասերից է կազմված, որոնք կոչվում են «զորություններ» Այսպիսով՝ հոգու երեք զորություններն են՝ ա) բանական (միտք, բանականություն), բ) ցասմնական (ցասում կամ բարկություն) գ) ցանկական … Մանրամասն

Որոմ է դառնում ցորենը արտում, Թե Աստծո խոսքից մարդը չի փոխում: Խորհենք այս գիշեր այս մասին…

Դէպի քեզ, Տէ՛ր, բարձրացրի հոգիս։ Աստուա՛ծ իմ, քեզ վրայ դրի յոյսն իմ, թող ամօթով չմնամ, եւ թշնամիներս չծիծաղեն ինձ վրայ։ Բոլոր նրանք, ովքեր յոյսով սպասում են քեզ, ամօթով պիտի չմնան, այլ ամօթով պիտի մնան անօրէններն իրենց ունայնութեան մէջ։ Սաղմոս 24:2   Գալիս ենք դեպի Քեզ, մեր Տեր ու Փրկիչ` Հիսուս Քրիստոս, գալիս ենք ու այդ … Մանրամասն