Գոհանանք Աստծուց որ տեսանք նաև ուրբաթ օրվա առավոտը: Ուրախ սրտով շնորհակալություն հայտնենք մեր անցկացրած հանգիստ կամ անհանգիստ գիշերվա համար: Ուրախանանք, որ այսօր էլ հնարավորություն ունենք համբուրելու Սուրբ Գիրքը, նրանից մի քանի տող կարդալով կառուցենք մեր այս օրը:

Յուրաքանչյուր օր իր խորհուրդն ունի, իսկ մենք գիտենք, որ ըստ եկեղեցական օրացույցի չորեքշաբթի և ուրբաթ օրերը համարվում են պահոց օրեր: Չորեքշաբթին` Հիսուս Քրիստոսի մատնության, իսկ ուրբաթը` Նրա Խաչելության համար: Ահա այսօր ուրբաթ է և պահոց օր է: Մենք գիտենք, որ պահք նշանակում է չափավորություն, ժուժկալություն և այն այնքան հին է, որքան մարդկությունը: Դրա համար մեր … Մանրամասն

Մայ՜ր Աստծո, Սուրբ Կույս Մարիամ, Դո՛ւ որ աշխարհին հաշտեցնում ես քո Որդու հետ քո քաղցր բարեխոսությամբ, աղաչո՛ւմ ենք քեզ, խնդրի՛ր քո Որդուն մեր թշվառ անձերի համար: Քո բարեխոսությամբ մեղմացրու մեր պատիժները, քանզի երես չունենք Նրա առջև կանգնելու` մեր անկարգ ընթացքի համար: Մայր Սուրբ բարեխոսիր քո մեծ տոնի առթիվ, ոչ թե մեր արժանիքների, այլ քո Որդու սիրով լցված:

Սուրբ Մարիամ Աստվածածնին 3-ամյա հասակում Երուսաղեմի Տաճարին ընծայելու հիշատակին նվիրված տոնն է այսօր: Հայ Եկեղեցում Աստվածամոր հիշատակին սահմանված յոթ տոներից մեկն է սա: Շնորհավորում եմ բոլորին տոնի կապակցությամբ, իսկ Մարիամներին` անվանակոչության առիթով: Խնդրենք Սուրբ Կույսի բարեխոսությունը:   Ո՜վ անուշսիրտ Մայր Հիսուսի, Լսի՜ր խնդրեմ, ձայնն իմ սրտի. Ի սեր տաճարի ընծայման տոնին Խաղաղությո՜ւն տուր աշխարհին: Ծնողներիս … Մանրամասն

Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա… Արի՛ Աստուած հարցըն մերոց, Որ ապաւէնդ ես նեղելոց, Հա՛ս յօգնութիւն ծառյից քոց, Անօգնական ազգիս Հայոց.

  «Տեր, ողորմեա» աղոթքը Սուրբ Պատարագի մաս է կազմում և երգվում է Սուրբ Հաղորդությունից առաջ ամեն կիրակի: Սիրված աղոթք է բոլորիս կողմից: Նույնիսկ երբ Պատարագի ժամանակ ցրված ենք լինում, այս երգի երաժշտությունը սթափեցնում է մեր մեղավոր ու մոլորված միտքը: Խնդրում ենք խաղաղություն աշխարհին` երբ… Տերը Ի՛ր խաղաղությունը տվեց մեզ, ոչ թե աշխարհինը և պատվիրեց, որ … Մանրամասն

«Քո շնորհն առատացաւ իմ մէջ եւ յագեցրեց իմ քաղցն ու զովացրեց իմ ծարաւը, լուսաւորեց իմ խաւարեալ միտքը, թափառումներից հաւաքեց իմ խորհուրդները եւ լցրեց իմ սիրտը»: Ս.Գրիգոր Լուսավորիչ

  Տեսնենք, թե ի՞նչ է պետք մեզ, Սուրբ Հոգով լցվելու համար… Ըստ մեր սիրելի Սուրբ Գրիգոր Տաթևացու: Ինչպես որ նյութեղեն կարասը, որը լցնելու համար չորս բան է հարկավոր: Նախ՝ պետք է, որ այն դատարկվի ներսում եղած գարշելի իրերից: Երկրորդ՝ պետք է, որ լվացվի: Երրորդ՝ պետք է, որ անվնաս լինի, իսկ եթե կոտրված է՝ ամուր կպցվի: … Մանրամասն

Տէրը չի թողնի, որ մեղաւորների գաւազանն որոշի արդարների վիճակը, եւ արդարներն իրենց ձեռքերը պիտի չերկարեն անօրէնութեան։ Տէրը բարիք է գործում բարիներին եւ նրանց, որ ուղիղ են սրտով։Սաղմոս 124:4

Քրիստոնեական հորդորներ Աստծո վերաբերյալ. 1. Երբեք պետք չէ խոսել Աստծո մասին (և այն ամենի, ինչ վերաբերում է Նրան) իմիջիայլոց կամ պարզապես ժամանակ անցկացնելու համար, այլ միշտ միմիայն խորին ակնածանքով և խոնարհությամբ: 2. Իմ կարծիքով «գաղտնիքը», որը լավագույնս նպաստում է մեզ հասնելու կատարելության, այն է, որ սիրենք Աստծուն ամբողջ սրտով, իսկ մերձավորին` ինչպես ինքներս մեզ: 3. … Մանրամասն