Որոմ է դառնում ցորենը արտում, Թե Աստծո խոսքից մարդը չի փոխում: Խորհենք այս գիշեր այս մասին…

Դէպի քեզ, Տէ՛ր, բարձրացրի հոգիս։ Աստուա՛ծ իմ, քեզ վրայ դրի յոյսն իմ, թող ամօթով չմնամ, եւ թշնամիներս չծիծաղեն ինձ վրայ։ Բոլոր նրանք, ովքեր յոյսով սպասում են քեզ, ամօթով պիտի չմնան, այլ ամօթով պիտի մնան անօրէններն
իրենց ունայնութեան մէջ։ Սաղմոս 24:2
 
Գալիս ենք դեպի Քեզ, մեր Տեր ու Փրկիչ` Հիսուս Քրիստոս, գալիս ենք ու այդ ճանապարհին ակնկալուն ենք հարվածներ, վտանգներ, վիրավորանքներ և նույնիսկ մահ` Քեզ չընդունողների կողմից, բայց հոգ չէ, քանի որ Պողոս Առաքյալը մեզ սովորեցրել է, որ, «Եթէ մեր այս հողեղէն տունը, որ մեր մարմինն է, աւերուի, Աստծուց շինուած անձեռակերտ յաւիտենական տուն ունենք երկնքում»։
Հետևաբար ճանապարհի ավարտին մեր գտածը առավել է ու հավիտենական, քան մեր կորցրածը, որ ժամանակավոր է ու ապականացու: Օգնիր ու օրհնիր մեզ, Տեր, քանզի մարդկային բնությանը բնորոշ մի տկար հատկություն ունենք բոլորս: Թեպետ դժգոհում ենք մեր կյանքից, բայց երբեք չենք ուզում լքել այս մարմինը և այս կյանքը: Օգնիր մեզ հավատալ ու վստահել Պողոս Առաքյալի պես, որ ասում է Քրիստոս մեռավ մեր մեղքերի համար, և հարություն առավ մեր արդարության համար:
Ներիր Տեր, գթա, ողորմիր և ապրեցրու մեզ` մեղավորներիս ու անգետներիս:
10670092_695410443906541_6418782709309768804_n