Եկեղեցու Հայրերը ասում են, որ … Զղջումը կարող է լինել արցունքով և առանց արցունքի, արցունքը պայման չէ զղջումի և ապաշխարության համար: Արցունքով, թե առանց արցունքի կյանքի ընթացքը փոխելն է կարևոր զղջալուց հետո: Ճշմարիտ զղջումը տեսանելի է կյանքի փոփոխմամբ:

Մերժիր աշխարհի անկանոն վայելքը. Մտապահիր գալիք ահեղ դատաստանը. Ամեն օր մոտեցիր Աստծուն գլխիկոր, Երախտապարտ եղիր գիշերվա համար, Գոհացիր ամեն բացվող առավոտի համար. Քո խոսքով ու գործով նեղություն մի տուր այլոց. Ամեն գիշեր լացելու աստիճան զղջա սխալիդ համար. Ջանա կատարել, դժվար է բայց անհնարին չէ. Արա այս բոլորը ի սեր Աստծո և քո փրկության համար. Եթե … Մանրամասն

Ծնողները, ուսուցիչները, կնքահայրերն ու խոստովանահայրերը պարտավոր են երեխաներին ուսուցանել հավատքի էական մասերը և մեր ուղղափառ վարդապետությունը՝ ըստ սուրբ Եկեղեցու ավանդության, ինչպես նաև բարոյական առաքինությունները: (Խրատի թանգարան).

Երբ մեղուն մուգ ծաղկից նեկտար է հավաքում, պատրաստված մեղրը մուգ է լինում, իսկ երբ բաց գույնի ծաղկից է հավաքում, մեղրը նույնպես բաց գույն է ունենում: Պղտոր ակունքից պղտոր ջրեր են բխում:Նմանապես և կաթնակեր մանուկն իր վարքով նմանվում է իրեն սնուցողին: Աշակերտն անարվեստ վարպետից չի կարող նուրբ արվեստ սովորել, և հաստ բրդից բարակ թել չի մանվում: … Մանրամասն

Չկարծեք, թե Փրկչի խոսքը ուղղված է սև վերարկու հագածներին միայն: Ոչ: Հովիվ է նա, ում վստահված է որևէ համայնքի, հիմնարկության, հասարակական աշխատանքի վարելը: Հովիվ է քահանան բեմի վրա, սպան ռազմի դաշտում…

image alt text

Հովիւ քաջ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց. Բզկտված, ծվատված հայ ժողովուրդն այսօր աստանդական, թշնամուց և բարեկամից հալածված, ցրված է հոտի նման, որի հովիվները չկան: Ո՞ւր գնացին, ի՞նչ եղան հովիվները. ինչպե՞ս կատարեցին իրենց պարքտը, քաջ հովվական պարտքը: Ինչո՞ւ հոտը ցրվեց. ո՞ւր են քաջ հովիվները: Ահա փրկիչը իր տիրական խոսքն է ուղղում ժողովրդի հովիվներին. «Հովիւ քաջ … Մանրամասն

Նոր շաբաթ է սկսվում, սակայն մեր մոտեցում թող մնա հին` դարձյալ օրը սկսենք աղոթքով` փնտրելով ամեն տեղ Աստծու կամքը և փառքը` մեր կամքի և փառքի փոխարեն: «Տէր, եթէ շուրթերս բացես, իմ բերանը քո օրհնութիւնը պիտի երգի»: «Մեր ձեռքի գործերը ուղղորդիր, Ով Տէր, եւ մեր ձեռքի գործերը յաջողիր». Ամէն

Եթե ուշադիր լինենք, երբեմն Աստված մեզ հանդիպեցնում է այնպիսի մարդկանց հետ, որոնց միջոցով մեր կյանքում շրջադարձ է տեղի ունենում: Ցավոք մենք դա վերագրում ենք մեր կարողություններին` եթե դրական բան է, իսկ եթե բացասական, վերագրում ենք դիմացինի անհաջող կերպարի հետ: Մեր կյանքում հայտնված յուրաքանչյուր մարդ ուսուցիչ է, քանզի մեկը սովորեցնում է լինել ուժեղ, մեկը՝ իմաստուն, մյուսը՝ … Մանրամասն

Խորհենք քնելուց առաջ այս մասին… Եթե դո՛ւ որպես Քրիստոս չես ընդունում ճամփորդին, ապա մի՛ ընդունիր նրան, իսկ եթե ընդունում ես ինչպես Քրիստոս, ապա մի՛ ամաչիր լվանալ Քրիստոսի ոտքերը: Ս. Հովհան Ոսկեբերան

 Չմոռոնանք, որ Եգիպտոսից դուրս գալիս Իսրայելացիները սխալվեցին այն դեպքում, երբ ամեն օր Մովսեսը նրանց փոխանցում էր Աստծո Կենդանի խոսքը: Մեր Տիրոջ հանրային ծառայության տարիներին առաքյալները սխալվեցին ամեն ժամ շփվելով Նրա հետ: Իսկ մենք` տկարներս, ո՞վ ենք, որ չսխալվենք առանց Սուրբ գրքի առաջնորդությամբ, մեր Սուրբ Հայրերի ուղղորդությամբ, ու աղոթքով: Ականջալուր լինենք Աստծո խոսքին և գնանք Նրա … Մանրամասն

Տերունական օր է այսօր, և մենք պատիվ ունենք մասնակցելու մեր Տիրոջ Խորհրդավոր Ընթրիքին` հենց Իր հրավերով…Իսկ եթե մենք եկեղեցում չենք, ո՞վ մեր փոխարեն կասի «Ամեն, Տեր Ողորմեա, հիշեա Տեր և ողորմեա, կեցո Տեր և ողորմեա…և այլն»:

Սուրբ Պատարագի ժամահակ Խորհրդակատար քահանան խոսքը ժողովրդին ուղղելով աղոթում է. «Ձեզ նույնպես թող ազատի մարդասեր Աստված և ների ձեր բոլոր հանցանքները: Ժամանակ տա ապաշխարելու և բարիք գործելու: Թող ուղղի ձեր գալիք կյանքը հզոր ողորմած Սուրբ Հոգու շնորհքով, նրան փառք հավիտյան. Ամեն»: Իսկ ժողովուրդը խորհրդակատար քահանայից խնդրում են. «Մեզ ևս հիշիր Աստուծո անմահ Գառի առջև»: Քահանան … Մանրամասն