«Քո հայացքը մի՛ շրջիր կարոտյալից և առիթ մի՛ տուր, որ մարդ անիծի քեզ, քանզի երբ նա դառնության պահին քեզ անիծի, նրա խնդրանքը Տերը կլսի» Սիրաք 4.

Ողորմի՛ր, Տե՛ր, Եկեղեցու առաջնորդներին, հայրապետներին, վարդապետներին, երեցներին, սարկավագներին, դպիրներին և Եկեղեցու ուխտի բոլոր մանուկներին` որ ամեն ժամ կատարեն իրավունքը և արդարությունը, հովվեն Քո ժողովրդին, տքնեն նրանց հոգիների համար` ասելով. «Ահավասիկ ես և իմ մանուկները, որ տվեցիր ինձ»: Եփրեմ Ասորի   ՀԱՅՐԵՐԸ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ՍՏՈՒԳԵԼ ՄԵՐ ԱՆՁԵՐԸ… Հանդարտորեն շարունակիր զննել, թե ինչ վիճակում է սիրտդ: … Մանրամասն

Չվիճել սատանայի հետ, այլ մերժել նրան սուրբգրային պատասխաններով:

«Ծոմը և փորձությունը» 1. Հիսուս հաղթեց սատանայի փորձությունները: Հիսուս մկրտվելով Հորդանան գետում, գնաց անապատ և քառասուն օր ու գիշեր ծոմ պահեց: Երբ ծոմապահությունն ավարտվեց, սատանան մոտեցավ նրան և երեք անգամ փորձության ենթարկեց: Առաջինը` մեր կարիքները ագահորեն բավարարելու փորձությունն է. «Եթե Աստծո Որդին ես, այս քարերը հա՛ց դարձրու»: Երկրորդն Աստծուն փորձելու փորձությունն է. «Քեզ ցած նետիր»: … Մանրամասն

Փա՜ռք Քեզ Աստված մեր, փա՜ռք Քեզ, ամեն բանի համար Տեր, փա՜ռք Քեզ:

  Մենք ունենք հոգի, միտք և մարմին: Հետևաբար մեր հուսալի բարեկամները պետք է լինեն` եկեղեցին, Աստվածաշունչը և հիվանդանոցը: Մեր մարմնի խնամքի համար բավական հետևողական ենք, իսկ մտքի և հոգու համար`ոչ: Ինչո՞ւ… Մեր հուսալի բարեկամների` եկեղեցու և Աստվածաշնչի միջոցով կարող ենք և ինքներս կրթվել, դաստիարակվել, և մեր մերձավորներին օգտակար լինել: Մենք կարող ենք մոմ դառնալ, մի … Մանրամասն

Շաբաթ. Սրբերի հիշատակության օր.

Այսօր մեր եկեղեցին տոնում է Սուրբ Հակոբ Մծբնեցի Հայրապետի հիշատակության օրը: Շնորհավորում եմ Սրբի անունը կրող եկեղեցիների հավատացյալներին` իրենց ուխտի օրվա առթիվ և Հակոբ անուն, ազգանունը կրող իմ հայրենակիցներին` իրենց անվանակոչության օրվա առթիվ: Սուրբ Հայրապետի բարեխոսությունը հայցենք մեր ազգի հավատի անսասանության համար: Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) Ս. Հակոբ Մծբնեցի հայրապետը, որին մականվանել են Զգոն, Իմաստուն և … Մանրամասն

Ինչո՞ւ է Աստված որոշ գիտունների երբեմն թողնում սխալվել.

Աստված կամեցավ Սուրբ Գրքի գաղտնիքները հայտնել եկեղեցու վարդապետներին, սակայն գրքերի ծովում նավարկողներին թողեց երբեմն ալեկոծվել, որպեսզի իմանան, որ իրենք մարդիկ են, որոնց հատուկ է սխալվելը: Մարգարեներին նույնպես չթողեց իրենց կարծիքին: Գադ Մարգարեն տաճարի կառուցման մասին ասաց Դավթին. «Արա, ինչ որ քո սրտում է, քանի որ Տերը քեզ հետ է»: Իսկ Աստված ասաց. «Թող նա ինձ համար … Մանրամասն

Ո՞րն ասեմ կամ ո՞րը խոստովանեմ. հանցանքներս անթիվ են…

Մենք շատ հաճախ ենք տալիս այս հարցը. «Ինչո՞ւ է մեր կյանքում ամեն ինչ թարս ընթանում»: Սակայն երբե՛ք, թեկուզ մեր մտքում չենք ուզում ազնիվ պատասխանը լսել. «Մե՛ր պատճառով է ամեն ինչ թարս ընթանում»: Եկե՛ք սկսեք վերլուծել տարվա սկզբից, մենք թարս ենք սկսում նոր տարին: Փոխարեն տարին սկսենք Սուրբ Ծննդյան պահքով, Տոնական Պատարագով, Սուրբ Ծննդի Խորհրդով, և … Մանրամասն