Փա՜ռք Քեզ Աստված մեր, փա՜ռք Քեզ, ամեն բանի համար Տեր, փա՜ռք Քեզ:

 
Մենք ունենք հոգի, միտք և մարմին: Հետևաբար մեր հուսալի բարեկամները պետք է լինեն` եկեղեցին, Աստվածաշունչը և հիվանդանոցը: Մեր մարմնի խնամքի համար բավական հետևողական ենք, իսկ մտքի և հոգու համար`ոչ: Ինչո՞ւ…
Մեր հուսալի բարեկամների` եկեղեցու և Աստվածաշնչի միջոցով կարող ենք
և ինքներս կրթվել, դաստիարակվել, և մեր մերձավորներին օգտակար լինել: Մենք կարող ենք մոմ դառնալ, մի փոքր լույս ապահովելու համար: Իսկ երբ մենք մերժում ենք Սուրբ Պատարագը անսուրբ բաների պատճառով` մեկ քայլ ներքև ենք իջնում վերևից, մինչդեռ Աստված մեզ վերևում է սպասում, Աստված վեր է ամեն ինչից:
 
Մենք առանց Աստծո չենք կարող սիրել միմյանց: Մենք մեր կյանքում ինչ ոչ անում ենք, հանուն մի լավ նպատակի ենք անում, եթե նունիսկ մեծ դժվարությամբ է: Ուրեմն վեհ նպատակը վեր է մեր քայլից, որ անում ենք: Հիսուս Քրիստոսի նպատակն էլ վեհ էր մարդկության փրկության վերաբերյալ, Նա այդ նպատակի համար արհամարհեց խաչն ու մահը: Այնպես էլ Աստծուն սիրելու պարագան նույնն է: Մինչև Աստծուն չսիրենք, միմյանց չենք կարող սիրել: Մենք այդքան շնորհ չունենք մեզնից բխող, որ սիրենք ինքնուրույն: Աստծո միջամտությունն է պետք: Գլխավոր պատվիրանն է ասում, սիրիր քո Տեր Աստծուն և ընկերոջդ: Աշխարհը այսօր միայն սիրո կարիք ունի, միայն Աստծո կարիք ունի: Հեռացել է Աստծուց աշխարհը, կորցրել է սիրո շնորհը, լույսից գնում է դեպի խավարը: Գնանք այսօր եկեղեցի, ընդհանուրի հետ աղոթքի կանգնենք, խոսենք մեր Տիրոջ հետ մեր խնդիրների մասին…
Կարո՞ղ ենք այսօր անկեղծորեն բացել մեր սիրտը Աստծո առջև և ասել.
Տե՜ր, ահա Դու տեսնում ես իմ սիրտը Քո առջև, ես աղոթում եմ բոլոր
մարդկանց համար անխտիր, նույնիսկ նրանց, ովքեր չեն ախորժում ինձանից:
Իմ սրտում այս պահին չկա նենգություն որևէ մեկի հանդեպ, աղերսում եմ Քեզ,
որ Դու օգնես ինձ պահպանել այս վիճակը, որովհետև երբ խաղաղ է իմ սիրտն ու հոգին, զերծ է ամեն տեսակ նախանձից ու չարությունից, ես միայն Քո մասին եմ խորհում, երանության մեջ եմ, երբ Քեզ հետ եմ մտքով: Դու գիտես, որ ես տկար եմ, բայց ձգտում եմ դեպի կատարելություն, պահպանիր ինձ իմ տկարությունից, թուլությունից, բարկությունից, նախանձից և այլ մեղքերից: Վերցրու իմ սիրտը և թափ տուր ուժգին բոլոր մանր ու մեծ մեղքերից, և ցանիր այնտեղ Քո բարի սերմը, ոռոգիր Քո անմահական ջրով և Քո ջերմությամբ ծլեցրու, թող պտղաբերի և
հավերժ հաստատված մնա Որթատունկի վրա…Աղաչում եմ Քեզ Տեր իմ:
Արդ, ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. յոյսդ դի՛ր Աստծու վրայ, օրհներգի՛ր նրան, իմ անձը փրկողն Աստուած է։ Սաղմոս 41:6