Սուրբ Հովհան Ոսկեբերանը` աղոթքի մասին.

Դու մարդ ես, ուստի իժի թույն մի´ թափիր: Դու մարդ ես, գազան մի´եղիր: Բերանը քեզ տրված չէ, որպեսզի խոցես մարդկանց, այլ որպեսզի բուժես ուրիշների խոցերը: Հիշի´ր, թե ի´նչ է ասում Աստված: Ես պատվիրել եմ քեզ թողություն տալ և ներել: Իսկ դու պաղատում ես, որ Ես էլ դառնամ քո գործակիցը: Իսկ դու թեկուզ բաղնիքում լինես` աղոթիր, … Մանրամասն

Եթե մարդ Աստվածաշունչ չկարդա, ի՞նչ կիմանա իր գլխի գալիքը…

«Եթէ արդարն իր ճանապարհից շեղուի ու անիրաւութիւն գործի, մեռնելու է իր գործած անօրէնութեան մէջ։ Իսկ եթէ անօրէնը յետ կանգնի իր անօրէնութիւնից, օրէնքներս կատարի, արդարութիւն անի, – ինքն իր հոգին փրկելու է, որովհետեւ տեսել ու յետ է դարձել իր կատարած բոլոր ամբարշտութիւններից։ Ապրելով ապրելու է ու չի մեռնելու». ասում է Ամենակալ Տէրը Եզեկ.18:26 Տերը զատորոշել է … Մանրամասն

Փոխարինենք մեր «փաղաքշական» բառերը` օգտակար բառերով…երեխան պարգև է Աստծուց, պարտավոր ենք նրան կրթել Աստծու խոսքով:

Բոլորս լսել ենք այն օրհնությունները, որոնք հնչում են խորհրդակատար քահանայի շրթներից Մկրտության խորհրդի` Դրոշմի ժամանակ: Մենք շատ ենք սիրում մեր փոքիրկ երեխային, և օրվա ընթացքում բազում անգամներ համբուրում ենք նրա դրոշմված զգայարանները, ասում ենք ամենատարբեր անհավանական փաղաքշական բառեր, սակայն երբեք չենք մաղթում մեր երեխային այն, ինչ ասվում է Մկրտության Խորհրդի ժամանակ: Վստահ եմ, եթե մենք … Մանրամասն

Թագավորը այսպես է խոսում Աստծու հետ…

Փորձի՛ր ինձ, Աստուա՛ծ, ու ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ ու ճանաչի՛ր իմ շաւիղները, եւ տե՛ս, եթէ իմ ճանապարհին անօրէնութիւններ կան, առաջնորդի՛ր ինձ քո յաւիտենական ճանապարհներով։ Սաղմոս138:23 Փառավորեց Աստծուն Դավիթ Թագավորը, և երանությամբ հիշվեց դարեդար… Մենք էլ սովորենք շնորհակալություն և ներողություն հայտնել Աստծո և մարդկանց: Չկա մեր կյանքում ավելի կարևոր պարտականություն, քան շնորհակալություն հայտնելը և ներողություն … Մանրամասն

Դու իմ Հայրն ես ու Տերը, Արարիչը և ստեղծողը, ու՞մ մոտ գնամ կամ ումի՞ց խնդրեմ օգնություն:

Դու իմ Հայրն ես ու Տերը, Արարիչը և ստեղծողը, ու՞մ մոտ գնամ կամ ումի՞ց խնդրեմ օգնություն: Քո դեմ մեղանչեցի և Քեզ եմ խոստովանում ու աղաչում՝ մի՛ մերժիր ինձ Քո ողորմությունից և մի՛ զրկիր Քո երեսից: Աղաչում եմ Քեզ՝բարերար Տիրոջդ և իմ բազմագութ Արարչիդ՝ հավիտենական ամոթով ինձ մի՛ամաչեցրու և դատաստանի մեծ օրը ինձ մի դատապարտիր, տիեզերական … Մանրամասն

Եկեղեցին խոսում է, և առիթ է տալիս խոսելու հավատացյալին: Եկեղեցին դրախտ է, այդ պատճառով մենք խաղաղվում ենք հենց եկեղեցում: Եկեղեցում են հրեշտակների դասեր, սրբություններ, այդ պատճառով մենք երանության մեջ ենք հենց եկեղեցում, իսկ դրսում այդպես չէ, դրսում խավար է…

Եկեղեցի մտնելուն պես խոնարհվում ենք Սուրբ Սեղանի առջև, ուր Սուրբ Մարիամ Աստվածածինն է Մանուկ Հիսուսը գրկած: Հնարավոր չէ չնկատել Խորանի աջ և ձախ կողմերում Թադեոս և Բարդուղիմեոս Առաքյալների սրբապատկերները: Հրեշտակապետեր` Միքայելի և Գաբրիելի սրբանկարները: Սուրբ Գրիգոր Լուսավորչի ձեռամբ` Տրդատ թագավորի մկրտությունը; Մեր Տիրոջ Մկրտությունը, Խաչելությունը, Հարությունը, Համբարձումը պատկերող սրբապատկերներ և էլի շատ ուրիշ Ավետարանական ճշմարտությունները … Մանրամասն