Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ: Օրհնեալ է Ծնունդն եւ յայտնութիւնն Հիսուս Քրիստոսի.

Բ օր Սուրբ Ծննդեան. Հիշատակ մեռելոց. Այսօր համընդանուր մեռելոց հիշատակության օր է, աղոթենք մեր ննջեցյալների հոգիների համար, որոնք հույսով ու հավատով ի Քրիստոս ննջեցին: Հայցենք Սուրբ Կույսի բարեխոսությունը, որ բարեգութ Աստված ողորմած ու գթած լինի նրանց նկատմամբ, նրանք մեր աղոթքների կարիքն ունեն:   ՄԵՌԵԼՈՑ անունն են կրում բոլոր ննջեցյալների հիշատակին նվիրված օրերը, որոնք հաջորդում են … Մանրամասն

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵԻ ՅԱՅՏՆԵՑԱՒ ՕՐՀՆԵԱԼ Է ԾՆՈՒՆԴՆ ՔՐԻՍՏՈՍԻ

Մարիամը, այս սքանչելիքը տեսնելով, իրեն քաջալերեց, և երկունքն ու ցավերը հեռացան նրանից, ոտքի կանգնելով և խոնարհվելով իր Որդու առջև՝ երկրպագեց Նրան, ընկավ Նրա առջև, ծնողական սիրով աղոթեց և ասաց.   «Տե՛ր իմ և Որդի՛ իմ, հրամայի՛ր Քո աղախնուն ու մորը՝ խոսելու քեզ հետ: Ասա՛ Սերովբեներին, որ բարձրացնեն իրենց թևերը, որպեսզի Քեզ մոտ գամ: Թո՛ւյլ տուր, … Մանրամասն

Վառե՜նք մոմեր լուսավոր, Չքնաղ Մանկան դիմավոր. Խաղաղությո՜ւն, սե՜ր բարի Վարձքն է արդար սրտերի…

Այսօր երեկոյան Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում: Դուրս գանք տներից բոլորս անխտիր, գնանք մեր Տիրոջն ընդառաջ: Բոլորս ենք հրավիրված Նրա Սուրբ Ծնունդին: Բացենք մեր սրտերը, թող Մանուկ Հիսուս ծնվի յուրաքանչյուրիս սրտում, սա է ուրախությունը, Նոր տարին սկսենք նորովի: Քրիստոսով լեցուն կյանք եմ մաղթում բոլորիս. Քիրստոսի լույսը բերենք մեզ հետ և այդ լույսով լուսավորենք մեր շուրջը: … Մանրամասն

Զ օր պահք Սուրբ Ծննդյան.

Թող աշխարհում լսվի բյո՜ւր, բյո՜ւր մանկան ճիչ Բայց մանկանց մեջ Տե՜ր Հիսուսն է լոկ Փրկիչ..   Այստեղ է ծնվել փրկիչն աշխարհի, Որ մարդկանց համար բարիք արարի. Վերցնի իր վրա մեղքը մարդկության Եվ ցույց տա նրան կյանքը հավիտյան… Սակայն փոքրհոգի մարդը հողածին Անհաղորդ մնաց Որդուն Միածին:   Բայց գթառա ՜տ է Ողորմած Տերը, Ու չի անտեսում … Մանրամասն

Ե օր. պահք Սուրբ Ծննդյան.

-Ողջո՛ւյն քեզ, Սրբուհի՛, Աստվածաբնա՛կ տաճար, մեծ Թագավորի՛ մայր, երկրպագում եմ քեզ, քանզի կրողը եղար տերերի Տիրոջ, Ով բնակվում է քո մեջ: Ընդունեց Հովսեփը Մարիամին և բնակվում էր սրբուհու հետ՝ պահպանելով նրան, հնազանդվում, հավանում, պատվում, երկրպագում, մեծացնում, սպասավորում, երկնչում, լսում էր նրան մեծ դողությամբ: Նեղվում էր Հովսեփը Մարիամի հղիության պատճառով. սրբությունից երկնչում էր խոսել, իսկ լռել … Մանրամասն

Դ. օր պահք Սուրբ Ծննդյան.

Ինչո՞ւ չի ընկալվում պահք պահողը. Բոլորս գիտենք Ավետարանական այն պատգամը, թե ով պահում է պահքը, թող չմեղադրի նրան, ով չի պահում: Իսկ ով չի պահում, թող չմեղադրի նրան, ով պահում է: Այո, սա իրականություն է, պահքը ինքնակամ է և պարտադրել չի սիրում, մինչև անձը ինքը չզգա պահքի կարևորությունը: Սակայն կա մի պարզ ճշմարտություն: Երբ մարդը … Մանրամասն