Ե օր. պահք Սուրբ Ծննդյան.

-Ողջո՛ւյն քեզ, Սրբուհի՛, Աստվածաբնա՛կ տաճար, մեծ Թագավորի՛ մայր, երկրպագում եմ քեզ, քանզի կրողը եղար տերերի Տիրոջ, Ով բնակվում է քո մեջ:
Ընդունեց Հովսեփը Մարիամին և բնակվում էր սրբուհու հետ՝ պահպանելով նրան, հնազանդվում, հավանում, պատվում, երկրպագում, մեծացնում, սպասավորում, երկնչում,
լսում էր նրան մեծ դողությամբ:
Նեղվում էր Հովսեփը Մարիամի հղիության պատճառով. սրբությունից երկնչում էր խոսել, իսկ լռել չէր համբերում: Հեզությամբ եկավ և սկսեց խոնարհությամբ ասել.
«Ասա՛ ինձ, տալիթա՛, անգիտությամբ ի՞նչ պատուհասի հանդիպեցիր:
Երևելի՛ նավ, ո՞ւր ընկղմվեցիր արագ ընթացքիդ ժամանակ, և կամ ո՞ր ծովը խորասույզ արեց քո թանկարժեք գնումը:
Անբի՛ծ աղավնի, ո՞վ կտրեց քո գեղեցիկ թևերը, ո՞վ հանեց քո երիտասարդության ծաղկագույն փետուրը:
Հեզ ու հանդա՛րտ ծով, ո՞վ գողացավ քո մարգարիտները, ո՞ր ավազակն հափշտակեց քո մատանու կնիքը:
Ամո՛ւր քաղաք, ո՞վ կործանեց քո պարիսպներն ու գերեվարեց ավարդ:
Բարի՛ հող, ո՞վ սերմանեց քո մեջ նենգության սերմը, քանզի այդ խուրձդ մերից չէ»:
Մարիամը պատասխան տվեց ու ասաց.
«Բավական է, Հովսե՛փ, մի՛շարունակիր: Իմ Տերը վկա է, որ սխալ չեմ գործել: Իմ մեջ պահված է մարգարիտը և գողացված չէ, կնքված է մատանին, և ոչ ոք չի քանդել այն: Ոչ ոք չառավ պայծառ մարգարիտը, որ քեզ համար էր խոսված: Պատվական քարը, որ քեզ էր ավանդված, կոտրված չէ: Իմ մեջ հաստատուն է իմ կուսության պսակը, և մեծագին զարդը կողոպտված չէ: Իմ խոսքերի ճշմարտացիությանը կուսությունս կվկայի, և այն, որ հղիացել եմ, ո՛չ ինձնից է և ո՛չ քեզնից: Եվ որ տղամարդու չեմ մերձեցել, ճշմարիտ է, հավատա՛ ինձ՝ ամուսնություն երբեք չեմ տեսել: Իսկ եթե ինձ, սուտ ես համարում, իմ Որդին, Ով Բարձրյալի զորությունն է, կվկայի, որ տղամարդ չեմ ճանաչում»: Սուրբ Եփրեմ Ասորի
Անհնար է չձուլվել Հայր Հովսեփի և Կույս Մարիամի երկխոսությանը Սուրբ Եփրեմ Ասորու շնորհիվ: Փառք Տիրոջը, որ մեզ բաժնեկից է անում ամեն ճշմարտության.