Զ օր պահք Սուրբ Ծննդյան.

Թող աշխարհում լսվի բյո՜ւր, բյո՜ւր մանկան ճիչ
Բայց մանկանց մեջ Տե՜ր Հիսուսն է լոկ Փրկիչ..
 
Այստեղ է ծնվել փրկիչն աշխարհի,
Որ մարդկանց համար բարիք արարի.
Վերցնի իր վրա մեղքը մարդկության
Եվ ցույց տա նրան կյանքը հավիտյան…
Սակայն փոքրհոգի մարդը հողածին
Անհաղորդ մնաց Որդուն Միածին:
 
Բայց գթառա ՜տ է Ողորմած Տերը,
Ու չի անտեսում ստեղծվածի դերը…
Միայն թե մարդը ողբա ՜ ծնկաչոք…
Ու խոստովանի, որ կո ՜ւյր է մտոք…
Ավազակի պես ներում ստանա,
Ու Տիրոջ գրկում լուռ հանգստանա: