Այսօր երեկոյան Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում:
Դուրս գանք տներից բոլորս անխտիր, գնանք մեր Տիրոջն ընդառաջ: Բոլորս ենք հրավիրված Նրա Սուրբ Ծնունդին:
Բացենք մեր սրտերը, թող Մանուկ Հիսուս ծնվի յուրաքանչյուրիս սրտում, սա է ուրախությունը, Նոր տարին սկսենք նորովի:
Քրիստոսով լեցուն կյանք եմ մաղթում բոլորիս. Քիրստոսի լույսը բերենք մեզ հետ և այդ լույսով լուսավորենք մեր շուրջը:
Իսկ մեր թանկագին նվերը մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, թող լինի մեր պատրաստակամությունը`
խոնարհությամբ և սիրով ծառայել մեզ վստահված գործերում ի սեր Աստծո և ի նպաստ մարդկանց:
Աստված Իր Որդուն առաքեց աշխարհը չարի գերությունից և կռապաշտության մոլորությունից փրկելու համար:
Աստված տեսավ, որ աշխարհը տկարանում է, իսկ թշնամին՝ զորանում, ուղարկեց Իր Միածին Որդուն՝ մեր կորցրածը վերադարձնելու համար:
Գնահատենք մեզ` անարժանների համար տեղի ունեցող Սուրբ Ծնունդը,
ջանանք, որ ոչինչ չխանգարի մեզ ապրել Աստծո Սիրով, Աստծո Սիրո մեջ
և հանուն Աստծո Սիրո: Փառք Նրա Սուրբ Ծնունդին:
Սուրբ Մաքսիմիոս Խոստովանողն ասում է …
Ինչպես որ խարույկի հիշողությամբ մարմինը չի ջերմանում, այնպես էլ
անսեր հավատքն Աստծո գիտությամբ հոգին չի լուսավորում:
Մարդն ինչ որ սիրում է, դրան էլ գամված է, և այդ բանից չզրկվելու
համար արհամարհում է այն ամենը, ինչը որ իրեն դրանից կտրում է:
Այսօր թող ուրախանա՛ Քո հայր անվանվող Հովսեփը, ով քեզ համար շատ նախատվեց և արժանացավ՝ տեսնելու Քո փառքը:
Այսօր թող ծագի՛ Քո լույսը մարգարեների գերեզմաններում և արթնացնի՛ նրանց իրենց փառավորված քնարներով:
Եփրեմ Ասորի.