Շաբաթ. Սրբերի հիշատակության օր.

%d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%a2-%d5%b6%d5%ab%d5%af%d5%b8%d5%b2%d5%a1%d5%b5%d5%b8%d5%bd-%d5%bd%d6%84%d5%a1%d5%b6%d5%b9%d5%a5%d5%ac%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae
Այսօր մեր Եկեղեցին իր ընդհանրական աղոթքում հիշատակում է Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործ հայրապետի անունը, որը չորրորդ դարում եղել է Փոքր Ասիայի Մյուռա քաղաքի եպիսկոպոսը: Շնորհավորում եմ սրբի անունը կրող հայորդիներին` իրենց անվանակոչության օրվա առթիվ: Սուրբ Նիկողայոսի բարեխոսությամբ թող ձեր բարեգործությունը հիշվի միայն Աստծու առաջ և ոչ մարդկանց:
Նա բարեպաշտ ծնողների զավակ էր: Մանուկ հասակից աչքի է ընկել իր հրաշագործություններով: Ս. Նիկողայոսը մեծ սեր է տածել մանուկների հանդեպ և զարմանալի հրաշքներով հաճախ մխիթարել է աղքատ երեխաներին: Նման հրաշքների հետ կապված նրա համբավը վերաճել է համաեվրոպական, այժմ՝ համաշխարհային ավանդության՝ ի դեմս «Սանտա Կլաուսի» (մեզանում ընդունված Ձմեռ պապը), որը նրա մանկականացված անվանումն է: Նրա հետ կապված շատ ուրիշ հրաշքներ են պատմվում: Հայտնի է որպես նավաբեկյալների ազատարար:
Ս. Նիկողայոս Սքանչելագործը խաղաղությամբ վախճանվել է IV դ.: Նրա մասունքները տեղափոխվել են Իտալիայի Պառի քաղաքը, որտեղ նրա անունով մեծ եկեղեցի է կառուցվել:
ՍՐԲԵՐ
Եկեղեցին սուրբ է կոչում նրանց, ովքեր ապրել են Աստծո սրբությամբ, Նրա շնորհով սրբագործվել են և ազատվել մեղքերից՝ հավաստիորեն արժանանալով փրկության: Այդպիսիք են բոլոր մարտիրոսները, քանզի սրբագործվել են՝ հանուն Քրիստոսի իրենց արյունը հեղելով: Բոլոր սրբերը ահեղ դատաստանին չպիտի դատվեն, այլ գալու են Տիրոջ հետ՝ դատելու մարդկանց: Նրանք այժմ երկնքում անդադար բարեխոսում են մեզ համար՝       կենդանի մասնակցություն ունենալով Եկեղեցու կյանքում: Ուստի և Եկեղեցին երբեք չի մոռանում նրանց՝ տոնելով նրանց հիշատակը: