Յուրաքանչյուր քրիստոնյա, լինի հոգևորակա՛ն, թե՝ հավատացյա՛լ, պետք է իմանա, որ Սա՛ է քրիստոնեության պահանջ մեզնից: Սիրե՛լ Աստծուն՝ նահատակության պատրաստակամությամբ, եթե պահանջվի, չափսոսելով ժամանակավոր կյանքը:
Հմուտ քարոզիչը վարվում է Պողոս առաքյալի պես, որ կանգնեց հեթանոսների մեջ և չանտեսելով նրանց բագինները, գրավեց նրանց ուշադրությունը և քարոզեց իր Քրիստոսին:
Եթե Քրիստոս նեղանար իրեն հասցրած վիրավորանքներից ու դադարեր ուսուցանել, կամ վիրավորանքից հրաժարվեր մեր փրկության ծրագրից, ի՞նչ կլիներ մեզ հետ այսօր, կամ կլինեի՞նք մենք արդյոք:
Այսպիսին է վերստին ծնունդը՝ երբ Աստված է միջամտում՝ ուղարկելով Իր Սուրբ Հոգին; Սավուղը Երուսաղեմ եկավ արդեն որպես նախանձախնդիր քրիստոնյա, բայց մի խնդրի հանդիպեց, քանի որ փորձեց հարել աշակերտներին, սակայն նրանք վախենում էին Սավուղից՝ իր նախկին վարքի համար: