Այս արդար ու ազնիվ զղջացող Պողոսը իր կյանքը նվիրեց Ավետարանի քարոզությանը, իսկ նահատակությունը՝ Քրիստոսի փառքի համար: Իսկ մեր մեջ կան շատերը, որոնք նույնիսկ չեն էլ կարդացել հեղինակի այս նամակները…
Իսկ եթե պատահի, որ վկաները հաստատեն ամբաստանությունը՝ երեցի մասին, ի՞նչ խորհուրդ է տալիս Պողոս առաքյալը: Ինչպես միշտ՝ անաչառ խորհուրդ՝ – Իսկ մեղանչողներին,- ասում է,- հանդիմանի՛ր, բոլորի առաջ, որպեսզի մյուսնե՛րն էլ վախենան:
Պողոս առաքյալը իր արատավոր անցյալն է դնում ժողովրդի առջև, Քրիստոսի զորավոր համբերությունը ցույց տալու համար: Նաև իր դարձն է օրինակ բերում, հիմնավորելու համար օրենքի և շնորհի տարբերությունը:
Աշխարհի վախճանը Աստծու տարօրինակ գործերից միակն է: Ո՛չ թե նրա համար, որ Աստված մարդու համար չար բան կամեցավ, այլ՝ մարդն իր կամքով վաստակեց իր վախճանը: Աշխարհի վախճանը Աստված երկարաձգում է բոլոր հնարավոր ձևերով, որպեսզի շատերը միանան փրկության ծրագրին իրենց ազատ կամքով, և ծառայեն Աստծուն:
Հավատի այս կայունության մասին է խոսում առաքյալը, որ ունեն նրանք, որպես հավատի գործ: Նրանք սիրում էին Պողոսին, բայց այդ սերը փաստեցին իրենց կայուն հավատքի գործով: