Քրիստոսին վերաբերող մասունքները մեզ հիշեցնում են խաչի ճանապարհը և տառապանքները, սակայն եթե մենք չենք կարդացել Ավետարանը, և չգիտենք, թե որ մասունքը ինչպես է գործածվել Քրիստոսի չարչարանքների ժամանակ, պատշաճ չէ և մեր հավատքը մեռած է:
Աստված նախախնամություն ունի մարդու կյանքում, մարդը չի կարող ապրել անբարո և ամբարտավան կյանքով և արհամարհել այդ նախախնամությունը՝ իր փրկության վերաբերյալ: Կա՛մ ամբարտավան կյանք՝ կորստյան մատնվելու ակնկալիքով, կա՛մ աստվածահաճո կյանք՝ Աստծու արքայության մեջ հավիտենապես ապրելու համար:
Քիչ են մեր ջանքերը այն ուղղությամբ, որ լսենք Աստծու ձայնը մեր գործերում; Բայց շատ են մեր ջանքերը այն ուղղությամբ, որ Աստված լսի մեզ; Բայց Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված նախախնամություն ունի մեզ համար:
Եթէ վատ խօսեցի, վկայիր վատի մասին, իսկ եթէ լաւ, ինչո՞ւ ես հարուածում; Սա մեր կյանգում ամենադժուար իրականացուող պատգամն է; Ինչո՞ւ: Որովհետև միշտ չէ, որ մենք բացարձակ ճշմարտութիւն ենք խօսում;