Համամարդկային խրատներ․ Հակոբոս առաքյալի թուղթը․ Գլուխ հինգերորդ
Հարուստ լինենք, թե՝ աղքատ, մեր կյանքը, ուրախությունը, երջանկությունը և նպատակը չփնտրենք հարստության մեջ։ Հակոբոս Առաքյալը գիտեր, որ ոսկին չի ժանգոտվում, նա նկատի ուներ մեր ներքին մարդը, որը հակված է ժանգոտվելու՝ հանուն դրամի, հանուն հարստության, հանուն փառքի։ Հարստությունը կարող է դառնալ փրկության պատճառ, սակայն կարող է նա՛և արժանացնել գեհենի կրակների՝ ըստ տնօրինության ձևի։
Հավատքի աչքեր պետք է ունենալ․ Ա․ Հովհաննես․ գլուխ առաջին։
Մենք չենք ապրում, որպեսզի Ավետարան կարդանք։ Այլ՝ ավետարան ենք կարդում, որպեսզի մեր կյանքը ապրենք այնպես, ինչպես Սուրբ Գիրքն է պահանջում․ Առաքյալը ձեռքը դնում է քրիստոնյաներիս վերքի վրա, որը մշտապես թաքցնում ենք քրիստոնեության քողի տակ․․․ Բոլորս ենք ասում, որ հաղորդության մեջ ենք Աստծու հետ՝ ինչպես որ Իր Սուրբ Հաղորդությամբ, այնպես էլ իր անունը կրելով։ Բայց մեր գործերը բոլորովին այլ բան են փաստում։
Որտեղի՞ց է չարը ձեր մեջ․ Հակոբոս առաքյալի թուղթը․ Գլուխ՝ Չորրորդ
Սատանան աշխարհի ամենադժբախտն է, քանի որ հպարտացավ Աստծու առաջ և վտարվեց Աստծու ներկայությունից։ Այժմ նրա միակ նպատակն է՝ Աստծու սիրելի մարդուն նույն աղետին ենթարկել։ Իսկ եթե մարդ արարածը մտածում է, որ ինքը անզոր է սատանայի փորձությունների առաջ, ուրեմն՝ կամ թերահավատությամբ է մկրտվել, կամ մոռացել է որ մկրտությամբ հրաժարվել է սատանայից՝ ստանալով աստվածային զորություն։
Քարոզը մեռած է՝ առանց օրինակի․ Հակոբոս 3։1-18․
Լեզուն կարող է ստեղծել մի աշխարհ, որտեղ տիրում է կեղծիքը, խաբեությունը, քծնանքը, և մարդահաճությունը։ Այսինքն ժամանակակից լեզվով ասած, լեզուն կարող է ստեղծել վերտուալ և հորինած մի աշխարհ, որին ժողովուրդը կարող է հավատալ։ Մենք ականատես ենք եղել բազում դեպքերի, երբ ժողովրդի լայն զանգվածներին կարողացել են տանել իրենց հետևից՝ կեղծ լոզունգներով և սուտ հայտարարություններով։ Ուրեմն իմաստությունը ո՛չ այնքան գիտելիքների իմացություն է, այլ՝ այդ գիտելիքը ճիշտ և սիրով մատուցելու պատրաստակամության մեջ է։
Աստված հիմնվում է հավատի վրա, ո՛չ թե հեղինակության։ Հակոբոս․ 2։ 1-26 (մեկ մասով)
Գիտեք, թե ո՞ր տվածն է ողորմություն կոչվում։ Այն, որ Աստծու հանդեպ սիրո համար կարիքավորին մատուցվում է արդար վաստակից՝ ըստ տվողի կարողության չափի, զվարթ սրտով, անտրտունջ, առանց ուշացնելու, և գլխավորը՝ ծածուկ։ Աստված չի հավանում այն ողորմությունը, երբ ձեռքը տալիս է, իսկ սիրտն ափսոսում է։ Որովհետև Աստված ո՛չ թե տվողի ձեռքին է նայում, այլ՝ սրտին։