Ինչո՞ւ է ուշանում Տիրոջ Երկրորդ Գալուստը ։ Բ․ Պետրոս․ գլուխ երրորդ՝ վերջին

Առաքյալը զգուշացնում է, որ մարդիկ չհիմնվեն իրենց պատկերացրած ժամերի ու ժամանակների վրա, քանի որ Տիրոջ համար մեկ օրը՝ ինչպես հազար տարի է, և հազար տարին՝ ինչպես մեկ օր։ Ո՛չ թե պետք է անտարբեր լինել Երկրորդ Գալուստին՝ ուշանալու պատճառով, այլ գնահատել Տիրոջ ուշացումը՝ սեփական անձը փրկության հասցնելու հնարավորությունը։