Warning: call_user_func_array() expects parameter 1 to be a valid callback, class '' not found in /home/fatherarme/domains/fatherarmen.com/public_html/wp-includes/class-wp-hook.php on line 324 Page 7
Հիսուս Քրիստոսի խաչելության մեղադրանքը հրեա ազգի վրա կմնար որպես մեղադրանք և կհիմնավորվեր, եթե իրենց արարքից հետո ամբողջ աշխարհը դառնար բարեպաշտ քրիստոնյա, պահեր Աստծու խոսքը և ապավիներ Նրա զորությանը
Աստված պատվով գնաց խաչի ճանապարհը և փաստեց, որ առանց խաչի ճանապարհի չկա փրկություն: Ո՛չ մահն է անխուսափելի մարդու համար, ո՛չ էլ չարչարանքն է աննպատակ՝ փրկության համար: Այսօ՛ր է փրկության օրը:
Ո՛չ ոք չգիտե, թե իր ցանած մեկ հատիկ սերմը ինչպիս՞ի հողում կարող է ընկնել, և հատկապես ինչպիս՞ի պտուղ կարող է տալ՝ շատերի հոգու փրկության համար: Այսօ՛ր ցանեք մի հատիկ սերմ:
Առաքյալը չի՛ ասում, թող կանայք ծոմ ու պահք պահեն, սաղմոս կարդան, այլ ասում է, թող սիրեն և հնազանդ կլինեն իրենց ամուսիններին։ Իսկ սա նշանակում է, որ ամեն ինչ սկսվում է մեր տնից:
Այս արդար ու ազնիվ զղջացող Պողոսը իր կյանքը նվիրեց Ավետարանի քարոզությանը, իսկ նահատակությունը՝ Քրիստոսի փառքի համար: Իսկ մեր մեջ կան շատերը, որոնք նույնիսկ չեն էլ կարդացել հեղինակի այս նամակները…