Քննեցեք` նկատվո՞ւմ է ձեր կյանքում առաջընթաց բարեպաշտության մեջ: Նստա՞ծ ես, թե՞ քայլում ես, կամ թե զբաղված ես որևէ բանով, ուտո՞ւմ ես կամ մարմնական պետքերդ հոգալու համար որևէ այլ բանո՞վ ես տարված, արևե՞լք ես նայում, թե՝ արևմուտք, մի երկմտիր աղոթել, քանզի մեզ պատվիրված է անդադար աղոթել և ցանկացած տեղում աղոթել: Աստված ամենուր է:
Նման քննությունը ժամանակ է պահանջում: Այն հնարավոր չէ միանգամից իրականացնել, այլ մի քանի փուլով: Ստուգվելու է հետևյալը` 1. Ինչպե՞ս ես վերաբերվում Աստծուն, 2. Ինչպե՞ս ես վերաբերվում ինքդ քեզ, 3. Ինչպե՞ս ես վերաբերվում մերձավորիդ, 4. Ինչպե՞ս ես պայքարում կրքերի դեմ: Այս քննության միայն սկիզբն ու վերջն է թելադրվում կատարել ծնկի եկած, մնացածը կարելի է անել և, … Մանրամասն