Օր հինգշաբթի. Դեկտեմբերի 1. Շնորհավորում եմ բոլորիս ձմռան առաջին օրվա առթիվ: Թող տարվա այս եղանակը նույնպես ջերմացնի մեր հոգին, չնայած իր պաղությանը, որովհետև այն նույնպես աստվածաստեղծ է, և մեր շրթները առանց ամաչելու և վախենալու թող բարձրաձայն փառք տան Աստծուն ամեն ինչ համար:

Փառք Աստծո այն ամեն10468114_704376573009928_8757375616440235435_nի համար, ինչ որ ունենք, աղաչենք մեր Տիրոջը որ ցույց տա մեզ նրանցից ճիշը օգտվելու ձևը: Տեսնեք,
թե մենք ինչե՜ր ունենք, և ինչի՛ց ենք դժգոհում: Տիեզերքի Արարիչ Աստված մեզ հետ է ամեն տեղ.
Նրա մասին բոլոր մարգարեությունները մեր ձեռքի տակ են:
Նրա հետ շրջող Առաքյալների գրքերը Նրա մասին, բոլորս ունենք:
Առաքյալներից հետո` Սուրբ Հայրերի գրվածքները անսահման են:
Եկեղեցու կենդանի քարոզները մեզ համար են.
Ինտերնետային սերտողությունները և քարոզները դարձյալ լիուլի են:
Ամեն կիրակի Սուրբ Սեղանից Աստծո Խոսքն ենք լսում:
Կարող ենք մկրտվել և Աստծո կնիքը ունենալ մեր ճակատին, և հաղորդվել Քրիստոսի Մարմնին և Արյանը, որը կյանք է, քավություն և թողություն է մեզ:
Այսինքն մեզ հետ ունենք Լույսը ամեն ժամ:
Եվ էլի ուրիշ շատ աղբյուրներ, որոնք խոսում են մեր Փրկչի մասին:
Այսքան անկողոպտելի գանձ ունեցողը կարո՞ղ է տրտնջալ, և ասել,թե ինքը չի իմացել, չի լսել, տեղյակ չէ: Ուրեմն դարձյալ մեր բոլոր խնդիրները մեր մեջ են`
ոչ ուրիշի: Մեր տրտունջների մեջ չկա մի կետ, որի մեջ մենք մեղք չունենանք: Եթե գնանք ուղիղ ճանապարհով, ապա կհանդիպենք Աստծուն, իսկ ոլոր մոլոր ճանապարհ գնալիս կորցնում ենք Աստծուն տեսնելու հավանականությունը:
Եթե կար ժամանակ, որ այսքանը փակված էր անաստվածի ձեռքով, հիմա փառք Աստծո բացվեց Աստծո Սուրբ Հոգու զորությամբ:
Ո՞րն է գաղտնիքը այսքան հարուստ լինելու, և աղքատության մեջ մեռնելու.
Դարձյալ մեր սրտի խոր և մութ անկյունում է գաղտնիքը…
Բացենք այն հիմա, որ լուսավորվի հենց Իր` մեր Տիրոջ խոսքով…
 
Այն պատուիրանները, որոնք այսօր ես պատգամում եմ քեզ, ո՛չ դժուար են, ո՛չ էլ՝ քեզ անմատչելի։ Դրանք ո՛չ երկնքում են, որ ասես, թէ՝
«Մեզնից ո՞վ կ՚ելնի երկինք, որ վերցնի դրանք, որ լսենք եւ կատարենք»,
ո՛չ էլ՝ ծովի միւս ափին, որ ասես, թէ՝ «Ո՞վ պիտի անցնի ծովի միւս կողմը, որ մեզ համար վերցնի դրանք, մեզ համար կարդայ, եւ մենք կատարենք»։ Քեզ չափազանց մօտիկ է այդ խօսքը. քո բերանում, քո սրտում է, եւ դու ի վիճակի ես կատարելու այդ։ Այսօր, ահա, քո առջեւն եմ դնում կեանքն ու մահը, բարին ու չարը։ Երկրորդ օրենք 30:11