Դու իմ Հայրն ես ու Տերը, Արարիչը և ստեղծողը, ու՞մ մոտ գնամ կամ ումի՞ց խնդրեմ օգնություն:

Դու իմ Հայրն ես ու Տերը, Արարիչը և ստեղծողը, ու՞մ մոտ գնամ կամ ումի՞ց խնդրեմ օգնություն: Քո դեմ մեղանչեցի և Քեզ եմ խոստովանում ու աղաչում՝ մի՛ մերժիր ինձ Քո ողորմությունից և մի՛ զրկիր Քո երեսից: Աղաչում եմ Քեզ՝բարերար Տիրոջդ և իմ բազմագութ Արարչիդ՝ հավիտենական ամոթով ինձ մի՛ամաչեցրու և դատաստանի մեծ օրը ինձ մի դատապարտիր, տիեզերական … Մանրամասն

«Ազգ, իշխանութիւն, պետութիւն»։ «Ու՞ր է հայ եկեղեցին»

1.- Հոգեւոր կեանքի բացակայութիւնը թ’է եկեղեցականներու եւ թ’է աշխարհականներու մօտ՝ 2.- Կանոնական կեանքի հանդէպ անտարբերութիւն, որը առիթ կու տայ «մենաշնորհեալներուն -Օլիկարխներուն, շահագործել եկեղեցին եւ ժողովուրդը: 3.- Կանոնական կեանքի բացակայութիւնը առիթ կու տայ անտեսել եւ ոտնակոխել օրէնքի տարրական պարտաւորութիւնները: 4.- Պէտք է յաճախ յիշեցնել որ օրէնքէ վեր անձ մը չի կրնար ըլլալ, եկեղեցական կամ աշխարհական: 5.- … Մանրամասն

Եկեղեցին խոսում է, և առիթ է տալիս խոսելու հավատացյալին: Եկեղեցին դրախտ է, այդ պատճառով մենք խաղաղվում ենք հենց եկեղեցում: Եկեղեցում են հրեշտակների դասեր, սրբություններ, այդ պատճառով մենք երանության մեջ ենք հենց եկեղեցում, իսկ դրսում այդպես չէ, դրսում խավար է…

Եկեղեցի մտնելուն պես խոնարհվում ենք Սուրբ Սեղանի առջև, ուր Սուրբ Մարիամ Աստվածածինն է Մանուկ Հիսուսը գրկած: Հնարավոր չէ չնկատել Խորանի աջ և ձախ կողմերում Թադեոս և Բարդուղիմեոս Առաքյալների սրբապատկերները: Հրեշտակապետեր` Միքայելի և Գաբրիելի սրբանկարները: Սուրբ Գրիգոր Լուսավորչի ձեռամբ` Տրդատ թագավորի մկրտությունը; Մեր Տիրոջ Մկրտությունը, Խաչելությունը, Հարությունը, Համբարձումը պատկերող սրբապատկերներ և էլի շատ ուրիշ Ավետարանական ճշմարտությունները … Մանրամասն

Օր Շաբաթ` Սրբերի հիշատակության օր. Մեր Եկեղեցին այսօր հիշատակում է Սուրբ Առաքյալներ և Առաջին Լուսավորիչներ` Թադեոսի և Բարդուղիմեոսի տոնը, մատուցելով Սուրբ և Անմահ Պատարագ: Շնորհավորում եմ սրբերի անունը կրող հայորդիներին` իրենց անվանակոչության օրվա առթիվ: Ձեր անունը թող ձեզ բարեխոս լինի նրանց հավատքի ամրությունը ունենալու համար:

Հանուն Քո Սուրբ Առաքեալներ` և առաջին Լուսավորիչներ` Թադեոսի և Բարդուղիմեոսի ողորմի՛ր, մեզ Տէ՛ր: Աղաչում ենք Քեզ, Քո աշակերտների Սուրբ անվան համար գթա Հայաստան աշխարհը այսօր, որ կանգնած է վտանգի և պառակտման առջև, թույլ մի տուր, որ մենք մոռանանք մեր «առաջին քրիաստոնյա» պատվավոր անունը, հանուն մեզ մատուցած կեղծ և անբարո արժեքների: Առաքիր դարձյալ նրանց Սուրբ Հոգիները, … Մանրամասն

Քննեցեք` նկատվո՞ւմ է ձեր կյանքում առաջընթաց բարեպաշտության մեջ: Նստա՞ծ ես, թե՞ քայլում ես, կամ թե զբաղված ես որևէ բանով, ուտո՞ւմ ես կամ մարմնական պետքերդ հոգալու համար որևէ այլ բանո՞վ ես տարված, արևե՞լք ես նայում, թե՝ արևմուտք, մի երկմտիր աղոթել, քանզի մեզ պատվիրված է անդադար աղոթել և ցանկացած տեղում աղոթել: Աստված ամենուր է:

Նման քննությունը ժամանակ է պահանջում: Այն հնարավոր չէ միանգամից իրականացնել, այլ մի քանի փուլով: Ստուգվելու է հետևյալը` 1. Ինչպե՞ս ես վերաբերվում Աստծուն, 2. Ինչպե՞ս ես վերաբերվում ինքդ քեզ, 3. Ինչպե՞ս ես վերաբերվում մերձավորիդ, 4. Ինչպե՞ս ես պայքարում կրքերի դեմ: Այս քննության միայն սկիզբն ու վերջն է թելադրվում կատարել ծնկի եկած, մնացածը կարելի է անել և, … Մանրամասն

Սիրո Օրենսդիրը պահանջում է, որ դու հրաժարվես քո սիրո առարկաներից, որոնց հետ կապված ես, որպեսզի մարմնավոր սերը մերժելով ընդունակ դառնաս ընդունելու սուրբ և մաքուր հոգևոր սերը, որ մեծագույն երանություն է…

  Աստծո սրբերից մեծն Անտոնը մի անգամ աստվածային հայտնությամբ տեսավ մարդկանց կործանելու համար ամբողջ աշխարհով մեկ փռված սատանայի ցանցերը, և ողբաձայն հարցրեց Տիրոջը. «Տե՜ր, ո՞վ կարող է շրջանցել այս ցանցերը և փրկություն ստանալ»:Խորասուզվելով սատանայի ցանցերի ուսումնասիրության մեջ, տեսնում եմ, որ դրանք տեղադրված են դրսում և մարդու ներսում: Մտքի համար որոգայթներ են զետեղված իրենց «լույս» անվանող, … Մանրամասն