Քննեցեք` նկատվո՞ւմ է ձեր կյանքում առաջընթաց բարեպաշտության մեջ: Նստա՞ծ ես, թե՞ քայլում ես, կամ թե զբաղված ես որևէ բանով, ուտո՞ւմ ես կամ մարմնական պետքերդ հոգալու համար որևէ այլ բանո՞վ ես տարված, արևե՞լք ես նայում, թե՝ արևմուտք, մի երկմտիր աղոթել, քանզի մեզ պատվիրված է անդադար աղոթել և ցանկացած տեղում աղոթել: Աստված ամենուր է:

Նման քնն530079_529155927111535_544294045_nությունը ժամանակ է պահանջում: Այն հնարավոր չէ միանգամից իրականացնել, այլ մի քանի փուլով: Ստուգվելու է հետևյալը`
1. Ինչպե՞ս ես վերաբերվում Աստծուն,
2. Ինչպե՞ս ես վերաբերվում ինքդ քեզ,
3. Ինչպե՞ս ես վերաբերվում մերձավորիդ,
4. Ինչպե՞ս ես պայքարում կրքերի դեմ:
Այս քննության միայն սկիզբն ու վերջն է թելադրվում կատարել ծնկի եկած, մնացածը կարելի է անել և, զբոսնելիս, և նույնիսկ անկողնում` պայմանով, որ գտնվես սթափ վիճակում: Լավագույն տևողությունը երեք օր և երկու գիշերն է. ամեն օր տրամադրիր այնքան ժամանակ, որքան ի վիճակի ես:
Երկարաձգելու դեպքում դժվար է հասնել բավարար արդյունքի:
Քեզ բոլոր կետերով քննելուց հետո նշիր` որտե՞ղ ես առանձնակի կաղում,
ինչո՞ւմ հաջողության չես հասնում, որպեսզի կարողանաս ճիշտ խորհուրդ ստանալ
և համապատասխան որոշում կայացնել:
Այդ օրերին խոսակցություններից բոլորովին հրաժարվել պետք չէ, բայց
երեկոյան կողմ աշխատիր առանձնանալ, ավելի շուտ պառկել, որպեսզի
մարմինն ու հոգին մտորումների համար անհրաժեշտ հանգիստ առնեն:
Օրվա ընթացքում հաճախակի դիմիր Աստծուն, Տիրամորը, ամբողջ երկնային Երուսաղեմին: Պահպանիր Աստծո ներկայության մեջ գտնվելու
զգացողությունը: Սուրբ Հոգուց լուսավորություն և հստակություն խնդրիր:
Երանելի Օգոստինոսը բացականչում էր.
«Ով Տեր իմ, ինչպե՞ս եմ ճանաչում Քեզ, և ինչպե՞ս եմ ճանաչում ինքս ինձ:
Սուրբ Ֆրանցիսկոսը նույնպես հարցնում էր Աստծուն.
«Ո՞վ ես Դու և Ո՞վ եմ ես»:
Հաջողություններդ նշիր միայն Աստծուց գոհանալու համար:Եթե տեսնում ես,
որ քիչ ես առաջադիմել կամ նույնիսկ հետ ես մնացել, մի թուլացրու ջանքերդ,
մի վհատվիր, այլ ավելի ոգեշնչվիր, խոնարհվիր և վերցրու թերություններդ`Աստծո շնորհի ներգործությունը հայցելով, որից հետո հեզությամբ և հանդարտությամբ քեզ դիր համապատասխան տեղում:
«Ուղեցույց բարեպաշտ կյանքի» գրքից