Աստուա՛ծ, Աստուա՛ծ իմ, ես առաւօտից քեզ եմ դիմում

«Աստուա՛ծ, Աստուա՛ծ իմ, ես առաւօտից քեզ եմ դիմում. հոգիս ծարաւ է քեզ, առաւել եւս մարմինն իմ, ինչպէս մի անապատ եւ անջուր երկիր, ուր ճամփայ չկայ»։ Սաղմոս 62:1 Արթնացա՞նք Աստծո կամքով, պարտավոր ենք կատարել Նրա կամքը: Հակոբ Մծբնա Հայրապետը ասում է, եթե կորցնենք առաջին պատվիրանը, կմոլորվենք նաև մնացած իննի մեջ: Իսկ առաջին պատվիրանը ասում է. «Ես … Մանրամասն

Երախտապարտ ենք խաղաղ գիշերվա համար, գոհանում ենք բարի առավոտի համար և օրհնություն ենք խնդրում Աստծուց` օրը իր կամքով սկսելու համար:

Մարդ – Աստված հարաբերությամբ է պայմանավորված մարդու հոգևոր կյանքի ընթացքը: Լսենք մեր Հայրերին… 10 ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ շատ համառոտ մեր կյանքում… 1 Աստվածսիրությունը համարվեց ամենամեծ առաքինություը, քանզի առաջին պատվիրանն է: Եթե մեկը սրբակենցաղ է, ապա դա իրենից չէ, այլ Աստված է նրա մեջ բնակվում: 2 Եթե օրվա ընթացքում մենք ավելի շատ խոսում ենք նյութից, կենցաղից, և ոչ … Մանրամասն

Շաբաթ. Սուրբերի հիշատակության օր. Այսօր մեր եկեղեցին ընդհանրական աողթքի մեջ հիշում է Սուրբ Գրիգոր Սքանչելագործին, Նիկողայոս հայրապետին և Միւռոն եպիսկոպոսին: Շնորհավորում եմ սրբերի անունը կրող հայորդիներին` իրենց անվանակոչության օրվա առթիվ: Սրբերի բարեխոսությամբ թող ընթանա նրանց կյանքը և սրբերի խոնարհությունը օրինակ լինի անվանակիցների համար Աստծո կամքի համաձայն:

  Անանիա Նարեկացին ասում է որ. Խոնարհությունը որպես աղ համեմում է մարդու բոլոր գործերը, իսկ ով խոնարհություն չունի, նրա գործերը նեխած են և գարշահոտ…   Ս. Գրիգոր Սքանչելագործի մասին պատմում են, որ մի անգամ քաղաքի բազմության առաջ քարոզի ժամանակ, նրա հակառակորդները նրան խայտառակելու համար սովորեցնում են մի անբարո կնոջ, որ գա և հանրության առջև վարկաբեկի … Մանրամասն

Տե՛ր մեր Հիսուս Քրիստոս, Փրկի՛չ մեր, ապրի՛ր և թագավորի՛ր մեր սրտերում հավիտյանս հավիտենից: Ակա՛նջ դիր մեր խօսքերին, Տէ՛ր, և ո՛ւշ դարձրու մեր աղաղակին: Ամեն

Խոնարհություն խնդրելու աղոթք. Ո՛վ հեզ և սրտով խոնարհ Տեր Հիսուս Քրիստոս, փրկիր մեզ` Ուրիշներին քննադատելու ախտից: Ուրիշների վերաբերյալ դատավճիռներ արձակելու համարձակությունից: Ուրիշներին փառաբանելու փափագից; Մեծարվելու և երևելի անձ երևալու բաղձանքից; Ուրիշներից գնահատանքի և գովեստի խոսքեր լսելու ցանկությունից: Մարդկանց հաճոյանալու համար ստոր մեթոդների դիմելու տենչանքից: Եվ մանավանդ մեծամտությամբ և պարծենկոտությամբ մեր կարողությունը ի գործ դնելու մոլուցքից: … Մանրամասն