Տե՛ր մեր Հիսուս Քրիստոս, Փրկի՛չ մեր, ապրի՛ր և թագավորի՛ր մեր սրտերում հավիտյանս հավիտենից: Ակա՛նջ դիր մեր խօսքերին, Տէ՛ր, և ո՛ւշ դարձրու մեր աղաղակին: Ամեն

jesus-christ-samaritan-well-mormon
Խոնարհություն խնդրելու աղոթք.
Ո՛վ հեզ և սրտով խոնարհ Տեր Հիսուս Քրիստոս, փրկիր մեզ`
Ուրիշներին քննադատելու ախտից:
Ուրիշների վերաբերյալ դատավճիռներ արձակելու համարձակությունից:
Ուրիշներին փառաբանելու փափագից;
Մեծարվելու և երևելի անձ երևալու բաղձանքից;
Ուրիշներից գնահատանքի և գովեստի խոսքեր լսելու ցանկությունից:
Մարդկանց հաճոյանալու համար ստոր մեթոդների դիմելու տենչանքից:
Եվ մանավանդ մեծամտությամբ և պարծենկոտությամբ մեր կարողությունը
ի գործ դնելու մոլուցքից: Մարդկանցից փառք փնտրելու անմտությունից:
Ո՛վ Տեր Հիսուս, Դու իբրև մեր կյանքի, սրտի և ողջ էության միակ Տերը, Քո իշխանությունը տարածիր մեզ վրա,
և թող ամեն օր Քո ներկայությունը աճի և շեշտվի մեր մեջ, որպեսզի Քեզ համար ապրենք ու մեռնենք ամեն օր: