Եկեղեցու Հայրերը ասում են, որ … Զղջումը կարող է լինել արցունքով և առանց արցունքի, արցունքը պայման չէ զղջումի և ապաշխարության համար: Արցունքով, թե առանց արցունքի կյանքի ընթացքը փոխելն է կարևոր զղջալուց հետո: Ճշմարիտ զղջումը տեսանելի է կյանքի փոփոխմամբ:

12279116_902746196506297_8999092791412279235_n
Մերժիր աշխարհի անկանոն վայելքը.
Մտապահիր գալիք ահեղ դատաստանը.
Ամեն օր մոտեցիր Աստծուն գլխիկոր,
Երախտապարտ եղիր գիշերվա համար,
Գոհացիր ամեն բացվող առավոտի համար.
Քո խոսքով ու գործով նեղություն մի տուր այլոց.
Ամեն գիշեր լացելու աստիճան զղջա սխալիդ համար.
Ջանա կատարել, դժվար է բայց անհնարին չէ.
Արա այս բոլորը ի սեր Աստծո և քո փրկության համար.
Եթե այսպես ապրես, կատարած կլինե առաջին հրաշքը: