hogevor qarozner
Արդարությո՛ւնն էլ, մեղքն էլ, մե՛ր ընտրություն է։ Հակոբոս առաքյալի թուղթը․(մաս առաջին)(5 գլուխ)

Աստված ամեն բան ստեղծելիս, ասում է․ «Լավ է»։ Միայն մարդուն ստեղծելիս, չի ասում, որ լավ է։ Նշանակում է մարդը կատարյալ չէ, այլ պետք է ձգտի կատարելության։ Սա չի նշանակում, որ մարդը անկատար է, այլ մարդը միշտ տեղ ունի առաջ գնալու իր հոգևոր կյանքի մեջ, մինչև հասնի իր Արարչին ու Փրկչին։ Այնպես, ինչպես ցորենը դառնում է կատարյալ, երբ վերածվում է հացի։
Առաջնորդները հաշիվ են տալու ձեր փոխարեն․ եբրայեցիներին. (Մաս ութերորդ) 13 րդ վերջին գլուխ․

Ինչո՞ լսել և հնազանդվել առաջնորդներին։ Ուշադիր լինենք նաև այս պատգամի վրա։ Առաքյալը չի՛ ասում հնազանդվեք, որովհետև առաջնորդը նստած է գահաթոռին, իշխանությո՛ւն ունի կարգադրելու, իրավասո՛ւ է ձեզ պատժելու, կամ՝ դուք պարտավոր եք նրան։ Այլ՝ պարզ հայերենով ասում է․ «Որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն, և նրանք ուրախությամբ թող անեն այդ բանը և ո՛չ հոգոց հանելով»։
Առջևում ահեղ դատաստանն է և լափող կրակը։ Եբրայեցիներին. (Մաս հինգերորդ) 10 րդ գլուխը․

Մկրտությամբ չե՛նք պահում խոստումը, որ հրաժարվել ենք սատանայից։ Պսակի խորհրդից հետո չենք պահում խոստումը, որ տվեցինք Աստծու Սուրբ Խորանի և Ավետարանի առաջ։ Սուրբ Հաղորդությունից հետո դարձյալ չենք պահում այն խոսքը, որ ասացինք ստանալուց առաջ, թե՝ Քո Մարմինն ու Արյունը թո՛ղ լինի ինձ քավություն և թողություն իմ մեղքերին։ Նույնիսկ չե՛նք հիշում ահեղ Դատաստանի և կատաղի կրակին վերաբերող առաքյալի խոսքերը, երբ տասնյակ հուղարկավորությունների ենք մասնակցում։