hogevor qarozner
Մեղքերի խոստովանություն.
Երբ մարդ վիշտ կամ ներքին խնդիրներ է ունենում, որոնք տանջում են նրա հոգին, կարիք է ունենում իր ներքին անցուդարձի մասին որևէ մեկին պատմելու։ Սա տեղի է ունենում, օրինակ, այնժամ, երբ հիվանդը դիմում է հոգեբանին՝ պատմելով նրան իր անհանգստություններն ու ներքին խնդիրները։ Մեղքը նույնպես «խնդիր» է, ցավ և հիվանդություն…
Խղճմտանք և զղջում. Ի՞նչ են սրանք.
Խիղճը մարդուն տրված է նրան սխալից կամ մեղքից հետ պահելու և դեպի բարին առաջնորդելու համար։ Ամեն անգամ, երբ մարդ սխալ է թույլ տալիս, խիղճն իր ձայնը բարձրացնում է՝ ազդարարելով այդ մասին։ Սա իր «խայթոցներով» մարդու միտքը խռովեցնում, տագնապեցնում, ցավեցնում ու «տանջում» է՝ մարդուն ստիպելով գործել, այսինքն՝ սխալն ուղղել կամ որևէ կերպ դրանից ազատվել՝«թողություն կամ ներում ստանալ»։