hogevor qarozner
Սատանան կամեցավ Եկեղեցին սասանել այն բանից հետո, երբ քաղաքը հանդարտվեց:
Ուր որ ես եմ, այնտեղ էլ դուք, ուր դուք, այն տեղ էլ ես: Մեկ մարմին ենք: Ոչ մարմինը գլխից, և ոչ էլ գլուխը մարմնից չի բաժանվում: Բաժանվում ենք տեղով, բայց միավորված ենք սիրով, և մահն էլ չի կարող քակտել այն: Սիրո պատճառով, որ ունեմ ձեր հանդեպ, բոլոր հնարները մտածում եմ, որ ապահով լինի ձեր հանգիստը, որ օտարը չմտնի գավիթ, որ անարատ մնա հոտը:
Այս Կիրակին կոչվում է երկրորդ Ծաղկազարդ.
Սիրելի ընթերցող, դու Պատարագից հետո կարող ես քո բոլոր գործերը ավարտին հասցնել, սակայն գործերդ ավարտելուց հետո չես կարող Պատարագ գնալ: Կիրակին կորցնում է իր հմայքը առանց Պատարագ, առանց աղոթք, առանց Սուրբ Հաղորդություն: Վեր կաց, արի, և քո ներկայությամբ լցրու եկեղեցին, թող քեզ վրա հեղվեն Սուրբ Պատարագի շնորհները, տրվող խաղաղությունը, ստացիր քո մեղքերի համար քավություն և թողություն պարգևող Սուրբ Հաղորդությունը: Վերադարձիր խաղաղված և ուրախ`մեր բոլորի Տիրոջ մեծ ողորմության շնորհիվ: Եթե չգաս, չես իմանա, թե հաջորդ կիրակի ինչ տոն է: Քրիստոնյան իրավունք չունի կիրակի օրը եկեղեցում չլինել:
Հավատքի ճշմարիտ դավանություն ունեցիր և չես սասանվի:
Եվ արդ, հավատքի այս ճշմարիտ դավանությունը մեր միջի աստվածային տաճարի հիմքն է: Իսկ բարի գործերը հիմքի վրա բարձրացած շինվածքն են, ինչպես որ Տերը Պետրոսի դավանությունը հաստատեց որպես վեմ՝ Իր Եկեղեցու իմանալի հիմք և Իրեն՝ որպես շինողի և բոլոր ազգերից Իր ընտրյալների կատարած բարեգործությունները՝ որպես շինանյութ՝ քարի, փայտի և այլ պետքերի փոխարեն: