Տ. Արմէն քահանայ Մելքոնեան

  • Գլխաւոր
  • Մեր մասին
  • Գրադարան
  • Donate-Օժանդակել
  • Դրամահավաք
  • Contact

Արթնացի՛ր, որ տեսնես ճշմարտությունը. Մենք կամ քրիստոնյա ենք, կամ ոչ.

17/05/2018 by Der Armen

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   /// http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ-28-2/

Հոգևոր քարոզներ 2018

Արթնացի՛ր, որ տեսնես ճշմարտությունը.
Ուզո՞ւմ ես տեսնել Աստծո համբերատարությունը, նայիր քո անցած կյանքին:
Ուզո՞ւմ ես զգալ Աստծո ողորմածությունը, մտածիր քո փորձությունների մասին:
Ուզո՞ւմ ես վայելել Աստծո գթասրտությունը, մտքումդ դատավոր եղիր ինքդ քեզ:
Ուզո՞ւմ ես հասկանալ Աստծո ներողամտությունը, նայիր մարդ արարածի` փառք և հարստություն որոնելու անհագ ծարավին:
Ուզո՞ւմ ես զգալ Աստծո սերը քո հանդեպ, հիշիր մարդ - Աստված հարաբերություններում մարդու ապերախտությունը Աստծո հանդեպ:
Ուզո՞ւմ ես համոզվել, որ Աստված Լույս է, նայիր մարդու խավար գործերին:
Ուզո՞ւմ ես անաչառ գնահատել Աստծուն, ուրեմն ասա, որ մարդը իր ապրած կյանքի համեմատ, հիմա գտնվում է իր համար փառահեղ կարգավիճակում:
Միջավայրը միշտ նույնն է, քանի որ մեկին կործանում է, իսկ մյուսին`ամրացնում: Հայրերը ասում են. «նույն եռացող ջուրը փափկացնում է գազարը, բայց պնդացնում է ձուն»: Մենք կամ քրիստոնյա ենք, կամ ոչ: Չենք կարող ծառայել աշխարհի օրենքներին և հաշտ ապրել Քրիստոսի հետ:
Իմաստություն խնդրենք Աստծուց չսայթաքելու համար: Իսկ եթե ուզում ես ճշտել Աստծո սերը քո հանդեպ, ապա ստուգիր քեզ...
Սիրո՞ւմ ես քո մերձավորին այնպես, ինչպես Քրիստոս սիրեց քեզ, լվանում ես քո մերձավորի ոտքերը այնպես, ինչպես Քրիստոս լվաց քո ոտքերը, խաչվո՞ւմ ես երբեմն ընկերոջդ համար, ինչպես Քրիստոս խաչվեց քեզ համար: Եթե ճշմարտությունը քո սրտում է և դու առաջնորդվում ես արդարությամբ, ապա վստահ եղիր, որ Աստված քեզ սիրում է: Ասե՞մ ինչու, որովհետև Ճշմարտությունը Իր Որդու անունն է: Ամբարիշտներն էլ թող չնեղանան, որ խոտոր ու ծուռ ճանապարհները ատելի են Աստծու աչքին:

Օրվա ընթերցվածք.

Հուդա առաքյալի թուղթը 1.11-15
Վա՜յ նրանց, որոնք Կայէնի ճանապարհով ընթացան եւ ըստ Բաղաամի մոլորութեան սայթաքեցին՝ վարձի յետեւից ընկնելով, եւ կորան Կորխի պէս իրենց ըմբոստութեան պատճառով: Նրանք ատելի բանսարկուներ են, որոնք ընթանում են իրենց ցանկութիւնների յետեւից իրենց սէրերով եւ խարդախութեամբ, մասնակից են լինում սիրոյ ճաշին անպատկառօրէն իրենք իրենց պարարտացնելու համար. սրանք հողմակոծ անջուր ամպեր են, պտղակորոյս ծառեր՝ անպտուղ, կրկնակի մեռած, արմատախիլ եղած. ծովի կատաղի ալիքներ, որ միշտ փրփրում-թափում են իրենց սեփական ամօթը. մոլոր աստղեր, որոնց համար է պահուած յաւիտենական խաւարի վիհը: Նրանց մասին մարգարէացել է նաեւ Ենոքը՝ եօթերորդը Ադամից սկսած, եւ ասել. «Ահաւասիկ եկաւ Տէրը բիւրաւոր սուրբ հրեշտակներով՝ դատաստան տեսնելու բոլորի հանդէպ եւ յանդիմանելու բոլոր ամբարիշտներին իրենց այն գործերի համար, որ ամբարշտութեամբ գործեցին, եւ այն բոլոր խիստ խօսքերի համար, որ նրա դէմ ասացին մեղաւորները եւ ամբարիշտները»:

Post Views: 2,695

Կիսել

  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
  • More
  • Tweet
Posted in: hogevor kaycej 2018 հոգևոր կայքէջ, Uncategorized / հոգևոր քարոզներ / hogevor karozner2017 / hogevor qarozner 2017, Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հայրաբանութիւն-հոգևոր-քարոզներ-hogevor karozner-hogevor-qarozner, Տիկ. Ծովիկ Դավթեան-hogevor-karozner-hokevor karoz Tagged: hogevor qarozner
← Սատանան կամեցավ Եկեղեցին սասանել այն բանից հետո, երբ քաղաքը հանդարտվեց:
Աղոթող սիրտ, խոնարհ հոգի և կատարող կամք ունենանք մեր մեջ: →

Copyright © 2026 .

Church WordPress Theme by themehall.com