Տ. Արմէն քահանայ Մելքոնեան

  • Գլխաւոր
  • Մեր մասին
  • Գրադարան
  • Donate-Օժանդակել
  • Դրամահավաք
  • Contact

Աղոթող սիրտ, խոնարհ հոգի և կատարող կամք ունենանք մեր մեջ:

19/05/2018 by Der Armen

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   /// http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ-28-2/

Հոգևոր քարոզներ 2018

Աղոթող սիրտ, խոնարհ հոգի և կատարող կամք ունենանք մեր մեջ: Չմոռանանք գոհանալ, քանզի Աստված չմոռացավ մեզ այսօր էլ կյանք պարգևել: Օրը սկսենք խաղաղ դեմքով, որովհետև բոլորս էլ տեսել ենք, որ բարկացած դեմքը գեղեցիկ չէ, և ինչպես Հովհան Ոսկեբերանն է ասում, եթե բարկացած դեմքը գեղեցիկ չէ, ապա որքան տգեղ է հոգին այդ պահին:
Առաջին մեղքերից մեկը, որ մեզ հանդիպում է օրվա ընթացքում դա բարկությունն է: Մեր օրը սկսենք ինչպես մարմնավոր, նույնքան էլ հոգևոր կարիքները հոգալով:
Եթե մենք հոսանքին ձեռք չենք տա, որովհետև մահացու է:
Դեղը չենք խմի, մինչև ցուցումը չկարդանք:
Թույներին չափազանց զգուշավոր ենք, որովհետև վտանգավոր է առողջությանը.
Կարմիր լույսի տակ չենք անցնում փողոցը, որովհետև վթարի կենթարկվենք:
Առանց հայելուն ժամերով նայելու տնից դուրս չենք գա, պատշաճ չէ.
Սրանցից և նմանատիպ բաներից անգետ ձևով օգտվելը վտանգավոր է, սակայն սրանք առկա են մեր կյանքում, առանց սրանց կենցաղը դժվար է պատկերացնել: Մենք ամենայն զգուշությամբ և բծախնդրությամբ ենք օգտվում այս բաներից: Այսինքն մենք հոգ ենք տանում մեր մարմնի համար, ինչը գնահատելի է, մեղք չէ, դատապարտելի չէ:
Իսկ ինչո՞ւ այսչափ զգույշ չենք մեղքին մոտենալիս: Իսկ ինչո՞ւ հոգևոր առաքինություններից օգտվելիս այսքան պասիվ ենք, երբեմն հրաժարվում ենք կիրառել այս կամ այն պատվիրանը, ասելով
դժվար է, հնարավոր չէ, խանգարում է իմ ազատությանը, դեմ է իմ սկզբունքին և այլն: Հանգիստ կարող ենք տնից դուրս գալ, առանց հիշելու Աստվածաշնչի մասին, կամ աղոթքի մասին:
Չէ որ մենք ունենք հոգի, որին սնունդ է պետք, որին չենք տեսնում, սակայն անմահ է:Աստված է տվել, որ կրթենք, դաստիարակենք, խոնարհեցնենք, հեռու պահենք ամեն մեղքից և կոչման օր հանձնենք Տիրոջը` Պարգևատուին`Իր նախախնամությամբ: Եթե այսքանը գիտակցում ենք և անտեսում ենք, ապա մեր հոգու թոշնելու և հիվանդանալու համար տրտնջալու իրավունք չունենք, քանզի մեզ` յուրաքանչյուրիս որպես մեծագույն պարգև, որպես անհատական բժիշկ` տրված է Աստվածաշունչ Մատյանը մեզ ուղղորդելու համար:
«Աստվածաշնչի վրա մի հայացքն իսկ ինքնին ետ է պահում մեզ մեղքից,- ասում է ս. Հովհաննես Ոսկեբերանը։ Եթե նույնիսկ համարձակվենք և օրինազանց լինենք, պղծենք ինքներս մեզ և ապա, տուն
վերադառնալով, տեսնենք Ս. Գիրքը, խղճմտանքը մեզ առավել կդատապարտի։ Եթե այս բանին միանա նաև մեծ ուշադրությամբ ընթերցանությունը, այդժամ հոգին, որն ասես դեգերում է սուրբ վայրերում, կմաքրագործվի ու կբարելավվի, քանզի Գրքերի միջոցով մեզ հետ խոսում է Ինքը՝ Աստված»։
Աղոթող սիրտ ստեղծենք մեզ համար, խոնարհ հոգի և կատարող կամք: Անհոգ չլինենք Աստծո խոսքի նկատմամբ: Հրավերը բոլորին է տրված: Արտասուքի նյութը թող մեր հոգում լինի:
Արտասուքը ոչ թե աչքերից, այլ սրտից թող հոսի.

Օրվա ընթերցվածք.

Հուդա առաքյալի թուղթը 1.17-25
Բայց դուք, սիրելինե՛ր, յիշեցէ՛ք մեր Տէր Յիսուս Քրիստոսի առաքեալների կողմից նախապէս ասուած խօսքերը: Նրանք ձեզ ասում էին, թէ՝ «Վերջին ժամանակներում պիտի լինեն ծաղրող մարդիկ, որոնք պիտի տարուեն իրենց ամբարիշտ ցանկութիւններով»: Սրանք նշաւակելի, մարմնասէր մարդիկ են, որ չունեն Հոգին: Իսկ մենք, սիրելինե՛ր, մեր անձերը կառուցենք հաւատի սրբութեամբ, աղօթենք Սուրբ Հոգով, պահենք մեզ Աստծոյ սիրով՝ սպասելով մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողորմութեանը յաւիտենական կեանքի համար: Կշտամբեցէ՛ք նրանց, որ դատապարտուած են. փրկեցէ՛ք նրանց՝ խլելով կրակից: Իսկ ուրիշներին ողորմեցէ՛ք երկիւղով՝ դատապարտելով նոյնիսկ այն պատմուճանը, որ աղտոտուած է նրանց մարմնից: Արդ, ով կարող է պահել ձեզ անարատ ու անբիծ եւ կանգնեցնել ձեզ իր փառքի առաջ անխառն ցնծութեամբ, նրան՝ միակ Աստծուն եւ մեր Փրկչին՝ Յիսուս Քրիստոսին՝ մեր Տիրոջը, փա՜ռք, մեծութի՜ւն, զօրութի՜ւն եւ իշխանութի՜ւն բոլոր ժամանակներից առաջ, ե՛ւ այժմ, ե՛ւ բոլոր ժամանակներում: Ամէն:

Post Views: 2,475

Կիսել

  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
  • More
  • Tweet
Posted in: hogevor kaycej 2018 հոգևոր կայքէջ, Uncategorized / հոգևոր քարոզներ / hogevor karozner2017 / hogevor qarozner 2017, Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հայրաբանութիւն-հոգևոր-քարոզներ-hogevor karozner-hogevor-qarozner Tagged: hogevor qarozner
← Արթնացի՛ր, որ տեսնես ճշմարտությունը. Մենք կամ քրիստոնյա ենք, կամ ոչ.
Հոգեգալուստ. (Պենտեկոստէ` Զատկից հիսուն օր հետո) →

Copyright © 2026 .

Church WordPress Theme by themehall.com