Տ. Արմէն քահանայ Մելքոնեան

  • Գլխաւոր
  • Մեր մասին
  • Գրադարան
  • Donate-Օժանդակել
  • Դրամահավաք
  • Contact

Հոգեգալուստ. (Պենտեկոստէ` Զատկից հիսուն օր հետո)

19/05/2018 by Der Armen

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   /// http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ-28-2/

Հոգևոր քարոզներ 2018

Հոգեգալուստ. (Պենտեկոստէ` Զատկից հիսուն օր հետո).
Ավարտվեց հիսուն օրերը Սբ. Զատկից հետո, որ Հինանց էր կոչվում և այսօր Հայ Եկեղեցին տոնում է Հոգեգալստը:
Շնորհավորում եմ բոլորիս այս լուսավոր Տոնի առթիվ: Մենք էլ մասնակցելով Սուրբ Պատարագին, աղաչենք ու խնդրենք մեր Տիրոջը, որ Իր Սուրբ Հոգով լուսավորի մեր խավար մտքերը, որպեսզի երբեք չմոռանանք Իր տված խոստումները թե՛ Իր Հանրային ծառայության ժամանակ, թե՛ Իր Համբարձման օրը, որ մեծ մխիթարություն է բոլորիս համար, որ ասում է`«Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»: Եվ մենք էլ աներկբա հավատով դավանենք մեր Հայրերի հաստատած հավատամքը, որ ասում է.«Հաւատամք եւ ի Սուրբ Հոգին՝ յանեղն եւ ի կատարեալն, որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս եւ յաւետարանս։ Որ էջն ի Հորդանան, քարոզեաց յառաքեալսն, եւ բնակեցաւ ի սուրբսն»։
Ինչպես նաև Ներսես Շնորհալու բառերով խնդրենք...
«Հոգի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար Հորդանան և Վերնատուն և լուսավորեցիր ինձ սուրբ Ավազանի մկրտությամբ, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, մաքրի՛ր ինձ վերստին Քո աստվածային հրով, ինչպես հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներին. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս»:
 
Հիսուսի համբարձումից հետո աշակերտները վերադարձան Երուսաղեմ, ինչպես նրանց պատվիրել էր Ուսուցիչը: Եվ ահա մի օր, երբ Վերնատանը հավաքված աղոթում էին, լսվեց մի ձայն, որն ուժեղ քամու սուլոց էր հիշեցնում: Նույն պահին երևացին բոցեր, որ նման էին հրեղեն լեզուների: Դրանք մեկ-մեկ իջան ներկաներից յուրաքանչյուրի վրա: Եվ հրաշք կատարվեց. ովքեր հավաքված էին Վերնատանը, երկնային շնորհներ ստացան, լցվեցին Սուրբ Հոգով և սկսեցին խոսել տարբեր լեզուներով: Նրանք օրհնության և փառաբանության խոսքեր արտասանեցին իրենց ստացած շնորհների համար: Այդ օրը նշվում էր աստվածային տասը պատվիրանները ստանալու տոնը, և Երուսաղեմը լեցուն էր տարբեր ազգերի պատկանող հյուրերով: Կային պարթևներ, մարեր,
իլամացիներ, արաբներ. բոլորը, լսելով կատարված հրաշքի մասին, շտապեցին Վերնատուն: Նրանք ուշադրությամբ ունկնդրում էին տարբեր լեզուներով խոսող առաքյալներին և հասկանում էին նրանց, որովհետև առաքյալները խոսում էին իրենց համար հասկանալի լեզուներով: Մարդիկ զարմացած իրար հարցնում էին. «Չէ՞ որ սրանք ամենքն էլ գալիլեացիներ են, ուրեմն ինչպե՞ս են կարողանում խոսել մեր մայրենի լեզվով: Ինչպե՞ս են կարողանում իրենց չիմացած և չսովորած լեզուներով Աստծուն ուղղված այսպիսի գեղեցիկ փառաբանություններ անել»:
Առաքյալների՝ տարբեր լեզուներով խոսելը խորհրդանշում է, որ Ավետարանը քարոզվելու է աշխարհի բոլոր լեզուներով և բոլոր երկրներում: Հոգեգալուստը կոչվում է նաև Պենտեկոստե, որ նշանակում է հիսուն օր: Հոգեգալուստը միշտ տոնվում է Սուրբ Զատկից հիսուն օր հետո:
Ո՛վ մարդիկ, բոլորս ցնծության ձայնով փա՛ռք տանք մեզ Նորոգողին, փառավորյա՛լ է Սուրբ Հոգու Գալուստը:
Կյանքի՛ աղբյուր, շնո՛րհք բաշխող Հոգի, բարձունքներից իջնելով Քո աննյութական պարգևները բաշխեցիր առաքյալներին: Բարեբանե՛նք և փառավորե՛նք Հորից Բխողին:

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Հովհաննեսի 14.25-31
Այս բաներն ասացի ձեզ, մինչ ձեզ հետ եմ: Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կուսուցանի եւ ձեզ կյիշեցնի այն ամէնը, ինչ ես ասացի ձեզ: Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք: Լսեցիք, որ ձեզ ասացի, թէ՝ գնում եմ եւ կգամ ձեզ մօտ. եթէ ինձ սիրէիք, ապա դուք ուրախ պիտի լինէիք, որ ես Հօր մօտ եմ գնում, որովհետեւ իմ Հայրը մեծ է, քան ես: Եւ հիմա ասացի ձեզ, քանի դեռ չի եղել, որպէսզի երբ լինի, հաւատաք: Այլեւս երկար չեմ խօսի ձեզ հետ. գալիս է աշխարհի իշխանը եւ ինձ վրայ ոչ մի իշխանութիւն չունի: Իսկ որպէսզի աշխարհը գիտենայ, որ ես սիրում եմ Հօրը, այնպէս եմ անում, ինչպէս որ Հայրը պատուիրեց ինձ. դե՛հ, վե՛ր կացէք գնանք այստեղից»:

Post Views: 3,593

Կիսել

  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
  • More
  • Tweet
Posted in: hogevor kaycej 2018 հոգևոր կայքէջ, Uncategorized / հոգևոր քարոզներ / hogevor karozner2017 / hogevor qarozner 2017, Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հայրաբանութիւն-հոգևոր-քարոզներ-hogevor karozner-hogevor-qarozner Tagged: hogevor qarozner
← Աղոթող սիրտ, խոնարհ հոգի և կատարող կամք ունենանք մեր մեջ:
Մե՛ծ բան խնդրեցիր, եղբայ՛ր, դժվա՛ր է քո հարցը. (սերբական առակ) →

Copyright © 2025 .

Church WordPress Theme by themehall.com