Տ. Արմէն քահանայ Մելքոնեան

  • Գլխաւոր
  • Մեր մասին
  • Գրադարան
  • Donate-Օժանդակել
  • Դրամահավաք
  • Contact

Մե՛ծ բան խնդրեցիր, եղբայ՛ր, դժվա՛ր է քո հարցը. (սերբական առակ)

21/05/2018 by Der Armen

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   /// http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ-28-2/

Հոգևոր քարոզներ 2018

Մի պահ գանք իրականություն...
Շատ նվիրական առակ է , որը հաճախ կարելի պատմել երեխաներին:
Երեք եղբայր երիտասարդ տարիքում կորցնում են իրեն ծնողներին և ապրում են տխուր, ու տրտում: Սով էր սկսվել երկրում, դժվար էր ապրուստ հայթհայթել, օրեցօր դժվարանում էր ապրելը: Աստված ուղարկում է Իր հրեշտակին` ծերունու տեսքով մարդկանց մեջ` ստուգելու նրանց հավատքը: Հրեշտակը ծերունի մուրացիկի տեսքով հայտնվում է գյուղում և շրջում տնետուն, հերթով ծեծում է բոլորի դռները և խնդրում մի բաժակ ջուր և մի կտոր հաց: Մերժում են մարդիկ, ասելով, որ իրենց չի բավարարում ուտելու հացը, էլ որտեղից կարող ենք մուրացկանին տալ: Հրեշտակը ծեծում է եղբայրների դուռը` նույն պահանջով: Եղբայրները կիսում են իրենց վերջին հացը ծերունու հետ և տալիս են նրան նաև մի բաժակ ջուր: Այդ պահին ծերունին նրանց աչքի առջև փոխակերպվում և դառնում է մի հրեշտակ: Խոսում է հրեշտակը եղբայրների հետ, և հայտնում նրանց, որ Աստծո կամքով պատրաստակամ է օգնել իրենց: Պահանջում է, որ եղբայրները հերթով ասեն իրենց ցանկությունները: Ավագ եղբայրը կամենում է, որ իրենց արտի մեջ եղած բոլոր քարերը դառնան գառնուկներ և այդ բոլորը իր սեփականությունը լինի: Հրեշտակը կատարում է նրա խնդրանքը խաչակնքելով, թևերը վեր է բարձրացնում և օրհնում է արտը: Վայելի՛ր, ասում է ավագ եղբորը, և նրանք ապշում են գառներին տեսնելով:Միջնեկ եղբայրը ոգևորվելով պատահածից, խնդրում է, որ մոտակա հոսող գետը դառնա գինի և դա լինի իր սեփականությունը: Չի՛ մերժում հրեշտակը, և դարձյալ Աստծու օրհնությամբ գետով հոսում է գինին և ասում է նրան` տնօրինի՛ր: Բոլորը ուրախանում են, և հերթը հասնում է կրտսեր եղբորը: Հրեշտակը սիրով սպասում է նրա ցանկությունն էլ կատարելուն, բայց շուտով տխրում է, և թևերը ներքև են իջնում հուսահատությունից: Ի՞նչ էր խնդրել կրտսեր եղբայրը: Նա խնդրել էր իր կյանքի համար մի հավատացյալ, բարեպաշտ, աստվածավախ, աստվածասեր ու նվիրված մի աղջիկ, որի հետ նա կապրեր իր ողջ կյանքը, և կլինեին երջանիկ...
Մե՛ծ բան խնդրեցիր, եղբայ՛ր, դժվա՛ր է քո հարցը, շա՛տ պետք է փնտրես, և եթե գտնես, դու աշխարհի երջանիկն ես...

Խոսրով Անձևացին ասում է.... Շատերն ասում են, թե ամեն ոք գիտի՝ ինչ է մեղքն ու արդարությունը, ամեն մարդ տեղյակ է չարից հեռանալու և բարիք գործելու մասին, բայց Սուրբ Գրքով զբաղվելը շահ չէ և կարևոր գործերը խափանում է։ Սա իրականացումն է մարգարեի խոսքը, թե` «Ոչ թե հացի սով կամ ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու սով պիտի ուղարկեմ» (Ամոս 8: 11)։ Մարգարեն նկատի ունի, որ այս սովից սմքում ու ապականվում են այն հոգիները, որոնք չեն լսում Աստծո պատգամները։ Քանզի ինչպես մարմինն է մահանում առանց կերակուրի, նույնպես և հոգին չի կարող ապրել առանց Սուրբ Գրքի խրատների։ Նույն բանը վկայում է նաև Տերն Իր փորձության ժամանակ. «Միայն հացով չէ, որ կապրի մարդ, այլ Աստծո ամեն խոսքով» (Ղուկ.4: 3)։ Եթե Աստծո պատվիրաններն հավիտենական կյանք են, ապա ակնհայտ է, որ դրանցից զրկվածները մեռած են հավիտենական կյանքի համար, ինչպես որ անհրաժեշտ կերակուրից զրկվածներն են մահանում այս կյանքում...: Սատանայի շուրթերով են խոսում նրանք, ովքեր խափանում են Սուրբ Գիրքը լսելը:

Օրվա ընթերցվածք.

Առակներ 9.1-6
Իմաստութիւնը շինեց իր տունը եւ կանգնեցրեց եօթ սիւներ, մորթեց իր անասունները, խառնեց պատրաստեց գինին, պատրաստեց նաեւ իր սեղանը: Նա ուղարկեց իր ծառաներին, որ բարձր ձայնով հրաւիրեն իր հացկերոյթին, եւ ասաց. «Ով անզգամ է, թող գայ ինձ մօտ»: Իսկ պակասամիտներին ասաց. «Եկէք կերէ՛ք իմ հացից եւ խմեցէ՛ք իմ գինուց, որ պատրաստել եմ ձեզ համար: Թողէ՛ք յիմարութիւնը եւ դուք կապրէք, իմաստութի՛ւն փնտրեցէք եւ դուք կփրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը»:

Post Views: 3,122

Կիսել

  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
  • More
  • Tweet
Posted in: hogevor kaycej 2018 հոգևոր կայքէջ, Uncategorized / հոգևոր քարոզներ / hogevor karozner2017 / hogevor qarozner 2017, ԱՌԱԿՆԵՐԸ / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հայրաբանութիւն-հոգևոր-քարոզներ-hogevor karozner-hogevor-qarozner Tagged: hogevor qarozner
← Հոգեգալուստ. (Պենտեկոստէ` Զատկից հիսուն օր հետո)
Պետք չէ վախենալ մահից, պետք չէ նաև անտեսել այն. →

Copyright © 2026 .

Church WordPress Theme by themehall.com