Տ. Արմէն քահանայ Մելքոնեան

  • Գլխաւոր
  • Մեր մասին
  • Գրադարան
  • Donate-Օժանդակել
  • Դրամահավաք
  • Contact

Պետք չէ վախենալ մահից, պետք չէ նաև անտեսել այն.

22/05/2018 by Der Armen

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   /// http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ-28-2/

Հոգևոր քարոզներ 2018

Փառք Աստծո, որ այսօր նույնպես հնարավորություն ունենք միմյանց հետ շփվելու և խոսելու Միակի, Կարևորի և Լավագույնի մասին, որ է Աստծո ներկայությունը մեր կյանքում: Եթե երբևէ մեզ հարց տանք, թե որն է մեր առաքելությունը այս կյանքում, ապա կտեսնենք, թե ինչքան ենք թերացել և թերանում յուրաքանչյուրս մեր տեղում: Մեր ամեն օրվա կիսատ թողած փոքրիկ գործը մի օր մեզ կանգնեցնում է մեծ փաստի առջև, որին մենք փորձանք կամ փորձություն ենք անվանում: Մինչդեռ նախապես գիտեինք, որ երկու բան մեր կյանքում անիմանալի է և անխուսափելի է: Մեկը փորձությունն է, մեկը` մահը: Երկուսի դեպքում էլ չգիտենք, թե ե՞րբ, որտե՞ղ և ի՞նչ տեսքով կլինի: Մի պահ անդրադառնանք մեր կենցաղային հարցերին, կտեսնենք, որ ամեն ինչի համար պատրաստվում ենք ամենայն բծախնդրությամբ, բացի փորձության և մահվան իրողությունից:
Պետք չէ վախենալ մահից, պետք չէ նաև անտեսել այն: Այս հարցում էլ ամեն օր խնդրում ենք Տերունական աղոթքում, որ Տերը չտանի մեզ փորձության, այլ փրկի մեզ չարից: Դարձյալ ուղղակի խնդրում
ենք և չենք գնում ընդառաջ մեր խնդրանքին: Այսպես անցնում են մեր օրերը մեկը մյուսի հետևից, կուտակելով մեզ վրա հոգևոր պարտքեր, որոնց մարման ժամանակը մեզ հայտնի չէ, բայց մարելու փաստը անխուսափելի է: Ուրեմն վերցնենք Լույսը Լույսի աղբյուրից, և՛ մենք օգտագործենք և՛ ուրիշին տանք, քանի որ մեր Տերը ասում է.
«Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճիւղերը։ Ով բնակւում է իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց ինձ ոչինչ անել չէք կարող»։ Հովհ. 15:5
Իսկ եթե մենք Աստվածաշունչ չկարդանք, ի՞նչ կիմանանք թե Հիսուս Քրիստոս ինչի համար աշխարհ եկավ...
«Ես որպէս լոյս եկայ աշխարհ, որպէսզի ամէն ոք, որ ինձ հաւատում է, խաւարում չմնայ։ Եւ եթէ մէկը լսի իմ խօսքերը եւ չպահի դրանք, ես նրան չեմ դատապարտի, քանի որ չեկայ, որ աշխարհը դատապարտեմ, այլ՝ որպէսզի փրկեմ աշխարհը։ Ով անարգում է ինձ եւ իմ խօսքերը չի ընդունում, կայ մէկը, որ նրան դատում է. այն խօսքը, որ ես խօսեցի, դա՛ պիտի դատապարտի նրան վերջին օրը, որովհետեւ ես ինքս ինձնից չխօսեցի, այլ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա՛ ինձ պատուիրեց, թէ ի՛նչ պիտի ասեմ եւ ի՛նչ պիտի խօսեմ։ Հովհ.12:46

Օրվա ընթերցվածք.

Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 1.18-25
Արդարեւ, Աստծոյ բարկութիւնը երկնքից յայտնուելու է մարդկանց ամբողջ անհաւատութեան եւ անիրաւութեան վրայ, քանի որ նրանք ճշմարտութիւնը անիրաւութեամբ են բռնած պահում: Ինչ որ կարելի է իմանալ Աստծոյ մասին, յայտնուած է նրանց, քանզի Աստուած ինքը յայտնեց այն նրանց. արդարեւ, ի սկզբանէ աշխարհի Աստծոյ աներեւոյթ յատկութիւնները, այն է՝ նրա մշտնջենաւորութիւնը եւ զօրութիւնը եւ Աստուածութիւնը, իմանալի կերպով տեսանելի են նրա ստեղծածների մէջ. այնպէս որ ամենեւին արդարանալ չեն կարող. որովհետեւ ճանաչեցին Աստծուն, բայց իբրեւ Աստուած չփառաւորեցին կամ գոհութիւն չմատուցեցին նրան, այլ իրենց մտածումների մէջ նանրացան, եւ նրանց սրտերը անմտութեամբ խաւարեցին: Իրենք իրենց իմաստունների տեղ էին դնում եւ յիմարացան: Եւ անեղծ Աստծոյ փառքը փոխեցին՝ այն նմանեցնելով մարդու եղծելի պատկերի եւ թռչունների եւ չորքոտանիների եւ սողունների: Դրա համար, ըստ իրենց սրտերի ցանկութեան, Աստուած նրանց մատնեց պղծութեան, որ անարգեն իրենց մարմինները իրենք իրենց մէջ. նրանք փոխանակեցին Աստծոյ ճշմարտութիւնը ստով, հնազանդուեցին ու պաշտեցին արարածներին եւ ոչ՝ Արարչին, որ օրհնեալ է յաւիտեանս: Ամէն:

Post Views: 3,187

Կիսել

  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
  • More
  • Tweet
Posted in: hogevor kaycej 2018 հոգևոր կայքէջ, Uncategorized / հոգևոր քարոզներ / hogevor karozner2017 / hogevor qarozner 2017, Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հայրաբանութիւն-հոգևոր-քարոզներ-hogevor karozner-hogevor-qarozner, Տիկ. Ծովիկ Դավթեան-hogevor-karozner-hokevor karoz Tagged: hogevor qarozner
← Մե՛ծ բան խնդրեցիր, եղբայ՛ր, դժվա՛ր է քո հարցը. (սերբական առակ)
«Հավատա՛, թե յուրաքանչյուր օր քեզ համար վերջին անգամ է ծագում»: →

Copyright © 2026 .

Church WordPress Theme by themehall.com