Տ. Արմէն քահանայ Մելքոնեան

  • Գլխաւոր
  • Մեր մասին
  • Գրադարան
  • Donate-Օժանդակել
  • Դրամահավաք
  • Contact

«Հավատա՛, թե յուրաքանչյուր օր քեզ համար վերջին անգամ է ծագում»:

23/05/2018 by Der Armen

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   /// http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ-28-2/

Հոգևոր քարոզներ 2018

«Հավատա՛, թե յուրաքանչյուր օր քեզ համար վերջին անգամ է ծագում»:
Թվում է, թե երկրի վրա մարդու կյանքը երեք օր է, մի օր՝ ծննդյան, մի օր՝ մահվան, և մի օր էլ՝ նրա կյանքի ամբողջ ժամանակը, լինի երկար, թե կարճ: Բայց ավելի թվում է երեք վայրկյան. մարդը ծնվում է մի վայրկյանում, ապրում մի վայրկյան, մեռնում մի վայրկյանում, որովհետև ամեն վայրկյան էլ հնարավոր է, որ մեռնի: Եթե նույնիսկ շատ տարիներ ապրի, այդ կհամարվի որպես ժամանակի մի վայրկյան. որովհետև տարիները բաղկացած են ամիսներից, ամիսները՝ օրերից, օրերը՝ ժամերից, ժամերը՝ վայրկյաններից, և տարիները ոչ այլ ինչ են, եթե ոչ վայրկյանների բազմապատկություն: Սրանից հետևում է, որ աշխարհում մարդկանց կրած վայելքն ու տանջանքը վայրկենական են: Ուստի մեծ անմտություն է վայրկենական վայելքի կամ տանջանքի համար Աստծու հանդեպ մեղանչել, որովհետև երկուսն էլ մի վայրկյան են տևում և իսկույն անցնում:
Այն է բարի մահը, երբ մարդ մեռնում է Աստծու շնորհի մեջ. որովհետև ինչպես որ մարմնի կյանքը հոգին է, այդպես էլ հոգու կյանքն Աստծու շնորհն է: Մարմինը մեռնում է, երբ նրանից բաժանվում է հոգին, հոգին մեռնում է, երբ նրանից բաժանվում է աստվածային շնորհը: Մարդու հոգին բնությամբ անմահ է, բայց աստվածային շնորհից զրկվելիս բարոյապես մեռած է համարվում: Իսկ շնորհը պահպանվում ու աճում է առաքինությամբ: Ուստի առաքինի մարդն Աստծու շնորհի մեջ է, և այդ պատճառով առաքինիների մահը բարի է:
Ուրեմն յուրաքանչյուր ոք թող իր վախճանի մասին մտածի և վարվի, ինչպես և կամենում է:
 
Աղօթք թշնամիների եւ չարակամների համար
Արդ, ո՜վ ողորմած եւ բազմագութ Աստուած իմ Յիսուս Քրիստոս, իմ հարազատների եւ բարեկամների համար բարիքներ եւ ողորմութիւն խնդրեցի Քեզանից, ինչպէս որ հարկն է, եւ պահանջում է մեր բնութեան օրէնքը: Այժմ աղաչում եմ Քեզ նաեւ իմ թշնամիների համար, ինչպէս որ Դո՛ւ ասացիր օրհնեալ բերանովդ, թէ՝ «Բարի՛ք գործէք ձեզ ատողներին»: Ուրեմն, ընկնելով Քո առաջ, խնդրում եմ ամէնառատ ողորմութիւնիցդ, որ ողորմես նաեւ իմ բոլոր թշնամիներին եւ ատողներին, չարակամներին ու վնասատուներին եւ բոլոր միւսներին, ովքեր Քո ծառայի հանդէպ չարն են խորհում, խօսում, գործում եւ կամենում գործել, ովքեր բամբասում, վատաբանում եւ հայհոյում են ինձ՝ թէ՛ իրաւամբ եւ թէ՛ անիրաւամբ, մի՛ բարկացիր, Տէ՛ր իմ, նրանց վրայ իմ պատճառով, այլ ների՛ր եւ թողութի՛ւն տուր նրանց մեղքերին:
Քանզի նրանք մեղանչում են իմ հանդէպ, որովհետեւ յիրաւի մեղաւոր եմ եւ արժանի ամենայն բամբասանքի ու նախատինքի: Ես մեղանչում եմ Քո հանդէպ, որ արդար ես ամէն ինչում եւ միշտ բարերար իմ հանդէպ: Ուրեմն, եթէ նրանք արժանի են Քո բարկութեանը, ապա ես բիւրապատի՛կ բարկութեան որդի եմ եւ պատժի արժանի, քան նրանք:
Այս պատճառով աղաչում եմ Քեզ, Տէ՛ր իմ, որ բոլոր բարիքների աղբիւր ես եւ անհուն ողորմութեան ծով, որ ողորմես նրանց եւ ինձ՝ նրանց հետ, եւ ներես իմ հանդէպ [ունեցած] բոլոր սխալները եւ ետ դարձնես նրանց չարից՝ փոխարկելով բարու: Որպէսզի ամէնքս զգաստանալով ընթանանք ըստ Քո կամքի եւ փառք վերառաքենք Քեզ Հօր եւ Սուրբ Հոգուդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Օրվա ընթերցվածք.

Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 2.2-11
Քանզի գիտենք, որ Աստծոյ դատաստանը ճշմարտութեամբ է գործադրւում նրանց նկատմամբ, ովքեր այսպիսի բաներ են գործում: Իսկ արդ, ո՛վ մարդ, դու, որ դատում ես նրանց, ովքեր այդպիսի բաներ են գործում, եւ դու էլ նոյնն ես գործում, կարծում ես, թէ ազատուելո՞ւ ես Աստծոյ դատաստանից: Եթէ արհամարհում ես նրա բարութեան առատութիւնը եւ ներողամտութիւնն ու համբերութիւնը, չգիտե՞ս, որ Աստծոյ բարութիւնը քեզ ապաշխարութեան է տանում: Եւ քո խստասրտութեամբ ու անզեղջ սրտով քո անձի դէմ բարկութիւն ես դիզում բարկութեան օրուայ եւ Աստծոյ արդար դատաստանի յայտնութեան օրուայ համար. Աստծոյ, որ հատուցում է իւրաքանչիւրին ըստ իր գործերի. յաւիտենական կեանք՝ նրանց, որ բարի գործերի մէջ իրենց յարատեւ համբերութեամբ փնտրում են փառք, պատիւ եւ անմահութիւն, իսկ նրանց, որ հակառակողներ են եւ ճշմարտութեան դէմ ապստամբողներ ու անիրաւութեան յետեւից գնացողներ՝ բարկութիւն եւ զայրոյթ, նեղութիւն եւ անձկութիւն՝ ամէն մարդու, որ չարիք է գործում՝ նախ հրեայի եւ ապա հեթանոսի, իսկ փառք, պատիւ եւ խաղաղութիւն՝ իւրաքանչիւրին, որ բարին է գործում՝ նախ հրեայի եւ ապա հեթանոսի. որովհետեւ Աստծոյ առաջ աչառութիւն չկայ:

Post Views: 3,045

Կիսել

  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
  • More
  • Tweet
Posted in: hogevor kaycej 2018 հոգևոր կայքէջ, Uncategorized / հոգևոր քարոզներ / hogevor karozner2017 / hogevor qarozner 2017, Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հայրաբանութիւն-հոգևոր-քարոզներ-hogevor karozner-hogevor-qarozner Tagged: hogevor qarozner
← Պետք չէ վախենալ մահից, պետք չէ նաև անտեսել այն.
Շնութեան, պոռնկութեան եւ արուամոլութեան մասին. →

Copyright © 2026 .

Church WordPress Theme by themehall.com