hogevor qarozner
Օր Շաբաթ. Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից.
Տէ՛ր, ողորմի՛ր մեզ. Յանուն Սուրբ Գրիգորի եւ նրա լուսաւոր զաւակների, որոնց միջոցով ճանաչեցինք մեր Փրկիչդ, որոնց միջոցով հալածեցիր դեւերի բազմութիւնը Հայաստան աշխարհից, այժմ էլ սատանայի՛ն հալածիր մեր մերձակայքից: Սուրբ Գրիգոր Լուսավորչի արթուն հոգին և զորավոր աջը թող պահապան լինի Հայաստան աշխարհին և ժողովրդին հայոց, այնպես ինչպես բազմամյա չարչարանքներից հետո մեր ողջ ազգը բերեց քրիստոնեության: Գթա՜ Տե՜ր և ողորմիր.
Սուրբ Գայանեի և երկու կույսերի հիշատակության օրն է այսօր:
Յուրաքանչյուրս մեր կարողության չափով խնդրենք Աստծուն, որ անսասան պահի մեր եկեղեցին, խաղաղություն հաստատի մեր երկրում և անվտանգ պահի մեր բանակը հանուն իր սրբերի, որոնք նահատակվեցին և թաղվեցին մեր հողում: Խնդրենք Աստծուն, որ օգնի մեզ փոփոխություն կատարել մեր սրտերում, հասկանալու համար թե ինչ է մեզնից պահանջում քրիստոնեությունը և որն է մեր ապրելու նպատակը և պարտականությունը:
Սուրբ Հռիփսիմյան կույսեր` «առաքելական ըմբշամարտիկներ».
Փառք Աստծո, մեր օրերում ոչ մի վտանգ և հալածանք չի սպառնում քրիստոնյա լինելու համար, սակայն մենք չունենք ոչ թե մեռնելու պատրաստակամություն, այլ նույնիսկ ապրելու քրիստոնյային վայել կյանքով: Մենք այնքան կամք չունենք, որ ազատվենք նույնիսկ անտարբերության ամենավատ սովորությունից: Փորձենք այս պահից ոչ թե հաշվել մարդկանց կատարած վատ արարքները, այլ մեկով ավելացնենք բարի մարդկանց բարի գործերի թիվը: