«Մենք կգանք քեզ հետ, եթե քո Տեր Աստված քեզ հետ լինի»։

Երբ մեր մեջ կտեսնենք հպարտություն, ապա այն ոչնչացնենք այն քարերով, որ մեզ վրա կգան վիրավորանքի, արհամարհանքի, հիվանդությունների, այլ նեղությունների և վշտերի տեսքով։ Չխուսափենք այս քարերից, այլ գոհությամբ Տիրոջ ձեռքից ընդունենք որպես բուժիչ դեղ՝ թեկուզ դառը և ցավոտ։ Իսկ եթե չենք կարողանում, ապա խնդրենք Տիրոջը՝ ասելով. «Ո՜վ Տեր, շնորհ՛իր զորություն, որպեսզի այն բոլոր բաները, որ ինձ ցավ են պատճառում, գոհունակությամբ օրհնյալ ձեռքիցդ ընդունեմ, քանզի Դու ում որ սիրում ես, նրան էլ խրատում ես»։