Շնորհակալություն Աստծուն, նոր շաբաթվանն արժանացնելու համար: Վերհիշենք մեր հոգու զորությունների մասին: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ են հոգու զորությունները, հետևենք ներքևի աղյուսակին, որտեղ հստակ երևում է մեր հոգու պատկերը, որի խնամքն ու հոգատարությունը մենք անտեսում ենք:

Եկեղեցու վարդապետները մարդ արարածի բաղկացուցիչ մասեր են նշում հոգին, միտքը և մարմինը։ Մարդը մեղանչում է թե՛ հոգով,թե՛ մտքով և թե՛ մարմնով, այդ պատճառով խոստովանում է դրանցով իր գործած մեղքերը։ Հոգին նույնպես բաղկացուցիչ մասերից է կազմված, որոնք կոչվում են «զորություններ» Այսպիսով՝ հոգու երեք զորություններն են՝ ա) բանական (միտք, բանականություն), բ) ցասմնական (ցասում կամ բարկություն) գ) ցանկական … Մանրամասն

Որոմ է դառնում ցորենը արտում, Թե Աստծո խոսքից մարդը չի փոխում: Խորհենք այս գիշեր այս մասին…

Դէպի քեզ, Տէ՛ր, բարձրացրի հոգիս։ Աստուա՛ծ իմ, քեզ վրայ դրի յոյսն իմ, թող ամօթով չմնամ, եւ թշնամիներս չծիծաղեն ինձ վրայ։ Բոլոր նրանք, ովքեր յոյսով սպասում են քեզ, ամօթով պիտի չմնան, այլ ամօթով պիտի մնան անօրէններն իրենց ունայնութեան մէջ։ Սաղմոս 24:2   Գալիս ենք դեպի Քեզ, մեր Տեր ու Փրկիչ` Հիսուս Քրիստոս, գալիս ենք ու այդ … Մանրամասն

Յուրաքանչյուր քրիստոնյա փոստատար է իր կյանքում… Գնանք այսօր եկեղեցի և խաղաղություն բերենք բաժանենք մարդկանց, օրվա պատգամը բերենք մեր մերձավորին, որը չկարողացավ մասնակցել Սուրբ Պատարագին:

Քրիստոնեաբար ապրելու բանաձևը որևէ մեկի մոտ չէ. այն շատ անհատական է, որովհետև քրիստոնյայի կյանքը շփում է Աստծո և մարդկանց հետ: Մենք Աստծուց խնդրում ենք առաքինության շնորհներ, դրանք կիրառում ենք մարդկանց հետ շփման ժամանակ, իսկ մարդկանցից ստացած շնորհակալություններն ու գոհություններն ամբողջությամբ փոխանցում ենք Աստծուն, չպահելով մեզ ոչինչ, որպեսզի չընկնենք մեծամտության մեղքի մեջ: Քանի որ մենք մեզնից … Մանրամասն

Փորձի՛ր ինձ, Աստուա՛ծ, ու ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ ու ճանաչի՛ր իմ շաւիղները, եւ տե՛ս, եթէ իմ ճանապարհին անօրէնութիւններ կան, առաջնորդի՛ր ինձ քո յաւիտենական ճանապարհներով։ Սաղմոս 139:23

Հայցենք Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը իր Որդու առջև, Գտնենք ճիշտ տարբերակը, ու գնահատենք մեր ձեռքբերումը… Մենք երբեմն վստահում ենք Աստծուն, բայց ծուլանում ենք մեր գործերում, և արդյունքը մեզ չի գոհացնում, ու մենք տրտնջում ենք… Երբեմն էլ միայն վստահում ենք մեր ուժերին, մոռանալով Աստծու օգնության մասին, դարձյալ արդյունքը գոհացուցիչ չէ, ու մենք տրտնջում ենք… Բայց կա մի … Մանրամասն

Տկար ու երկչոտ են այն մեղավորները, ովքեր ափսոսում են, որ թողել են մեղքը: Ուսուցանում են Սուրբերը…

Բոլոր իսրայելացիները Եգիպտոսից դուրս եկան, բայց ոչ բոլորը թողեցին նախկին սովորություններն ու նախասիրությունները: Ահա թե ինչու նրանցից ոմանք անապատում դեգերելիս ափսոսանքով էին հիշում միսն ու բանջարեղենը, որ ուտում էին Եգիպտոսում: Նույնպես և ապաշխարողները հաճախ խոստանում էին չկրկնել մեղքը բայց պահպանում են մեղքի նկատմամբ հակվածությունը: Նրանց սրտերը ժամանակ առ ժամանակ դեպի ետ են շրջվում, ինչպես Սոդոմից … Մանրամասն