Փորձի՛ր ինձ, Աստուա՛ծ, ու ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ ու ճանաչի՛ր իմ շաւիղները, եւ տե՛ս, եթէ իմ ճանապարհին անօրէնութիւններ կան, առաջնորդի՛ր ինձ քո յաւիտենական ճանապարհներով։ Սաղմոս 139:23

Հայցենք Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը իր Որդու առջև,
Գտնենք ճիշտ տարբերակը, ու գնահատենք մեր ձեռքբերումը…
Մենք երբեմն վստահում ենք Աստծուն, բայց ծուլանում ենք մեր գործերում,
և արդյունքը մեզ չի գոհացնում, ու մենք տրտնջում ենք…
Երբեմն էլ միայն վստահում ենք մեր ուժերին, մոռանալով Աստծու օգնության
մասին, դարձյալ արդյունքը գոհացուցիչ չէ, ու մենք տրտնջում ենք…
Բայց կա մի երրորդ տարբերակ, որի արդյունքը միշտ շահեկան է,
առանց բացառության և միշտ գոհացուցիչ… բոլորի համար.
Անվերապահորեն վստահենք Աստծուն և կատարենք մեր գործը անձանձիր,
սիրով, այնպես, ինչպես աղոթում ենք սիրով: Այս դեպքում մենք դառնում
ենք լավագույն գործիքը Աստծո ձեռքին և կատարողը լինում է ինքը` Աստված:
Չէ՞ որ Աստված ուրիշ ձեռքեր չունի մեր ձեռքերից բացի:

A man holds a baby as he stands inside an ancient church of Khor Virap village next to the Armenian-Turkish border, some 80 km (49.7 miles) west of Yerevan, October 27, 2009. REUTERS/David Mdzinarishvili (ARMENIA SOCIETY IMAGES OF THE DAY RELIGION) - RTXQ210