Հայրաբանութիւն-հոգևոր-քարոզներ-hogevor karozner-hogevor-qarozner
հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner
Բոլոր արժանիները կհափշտակվեն փառքով, իսկ բոլոր անօրենները կմնան ներքևում՝ մեծ ամոթով:
Մի՞թե չես վախենում այս ամենից, չես դողում, ով մարդ, չէ՞ որ մոտ է ժամանակը, և կհայտնվի Փեսան Իր փառքով: Չգիտե՞ս, արդյոք, որ ամեն ինչ արդեն պատրաստ է, և երկնային փողը սպասում է ազդանշանի: Եվ ի՞նչ պիտի անես այն ժամին, եթե այժմ չպատրաստես աստվածահաճո գործեր: Չէ՞ որ Աստված սիրաշահում է միայն արժանիներին: