Յուրաքանչյուր քրիստոնյա փոստատար է իր կյանքում… Գնանք այսօր եկեղեցի և խաղաղություն բերենք բաժանենք մարդկանց, օրվա պատգամը բերենք մեր մերձավորին, որը չկարողացավ մասնակցել Սուրբ Պատարագին:

Քրիստոնեաբար ապրելու բանաձևը որևէ մեկի մոտ չէ. այն շատ անհատական է, որովհետև քրիստոնյայի կյանքը շփում է Աստծո և մարդկանց հետ: Մենք Աստծուց խնդրում ենք առաքինության շնորհներ, դրանք կիրառում ենք մարդկանց հետ շփման ժամանակ, իսկ մարդկանցից ստացած շնորհակալություններն ու գոհություններն ամբողջությամբ փոխանցում ենք Աստծուն, չպահելով մեզ ոչինչ, որպեսզի չընկնենք մեծամտության մեղքի մեջ: Քանի որ մենք մեզնից ոչինչ չենք անում, այլ վերցնում և փոխանցում ենք միայն: Հետևաբար յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա փոստատարի դեր է կատարում Աստծու և մարդկանց միջև: Արդյունքում մեծ շահողը լինում է փոստատարը, որովհետև ողորմությունը մարդուն շուտով դարձնում է աստվածահաճո մեկը, որն ունի պարտքի զգացում Աստծո և մարդկանց առջև: Պողոս Առաքյալի նման ասենք հայհոյիչ էի, և ողորմություն գտա Տիրոջից, ոչ թե ես, այլ Աստծու շնորհն է իմ մեջ գործում: Փառք Աստծուն նաև այս կիրակի օրվա համար, որ արժանացանք հաղորդվել Իր Սուրբ Մարմնին և Արյանը, որը քավություն և թողություն է մեր մեղքերին: Գնահատեք այն, ինչ տրվում է մեզ Աստծու ողորմության շնորհիվ;

970768_560378384029718_2122628489_n