Ի՞նչ թանկ բան կա մեր սրտում, որ Աստծու համար տեղ չունենք: Ի՞նչն է պատճառը, որ չենք բացում մեր սիրտի դուռը Նրա առջև, Որը ստեղծել է մեզ և տվել է հոգի, մարմին և միտք: Ողորմիր մեզ Տեր Աստված, մտքով, խոսքով և գործով կատարած մեղքերի համար:
Ինչո՞ւ ես ձգտում հեշտության և ուրախության, եթե քո գլուխը՝ Քրիստոս, որ Հոր իմաստությունն է, փախչելով աշխարհի ուրախությունից, կամավոր դիմեց մահվան: Քրիստոս ժխտեց ամեն երկրավոր բան, որպեսզի ցույց տա, որ դրանք մերժելի են:
Այս մեկը ևս սովորիր, մեր և մժեղի միջև որքան որ տարբերություն կա, նույնքան և առավել կա մեր և Աստծո միջև: Արդ, եթե մենք, որ փառքի կարոտ ենք, սակայն չենք ցանկանա մժեղներից պատիվ ընդունել, որչափ ավելի Աստված, որ անկարոտ բնություն է, չի ուզենա մեր կողմից պատվվել:
Մարմնով գեղեցիկները սիրվում են շատերի կողմից և իրենց նման ուրիշներին են սիրում, այսպես էլ նրանք, որ հոգով գեղեցիկ են, շատերի կողմից սիրվում են և իրենք էլ ուրիշներին են սիրում:
Եթե հազար սատանա լիներ, և մենք սեր ունենայինք, մեզ ոչինչ չէին կարող անել: Եթե իսկապես նա է պատճառը, պետք է փախչեիր, այլ ոչ թե հանձն առնեիր, իսկ երբ հոժարում ես, այնժամ ոչ թե սատանան է մեղադրելի, այլ դու: