Տ. Արմէն քահանայ Մելքոնեան

  • Գլխաւոր
  • Գրադարան
  • Մեր մասին
  • Donate-Օժանդակել
  • earthquake – Երկրաշարժ
  • Contact

hokevor karozner

Հոգին մեծ է, քան Նեռը, որ աշխարհում է․ Ա․ Հովհաննես․ գլուխ չորրորդ․

04/05/2022 by Der Armen

Երբ մարդը սիրում է Աստծուն, ի սեր Աստծու սիրում է նաև իր մերձավորին՝ նույնիսկ մեղավոր վիճակում, քանի որ Աստված այդպես վարվեց։ Աստծուն սիրող մարդու սրտում պահանջ չկա՛, հրաման չկա՛, պարտադրանք չկա՛, այլ կա՛ միայն օգտակար լինելու մեծագույն ցանկություն։ Երբ մարդը սիրում է իր հայրենիքը, կյանքով է պահում նրա սահմանները, իսկ խղճով՝ օրենքները։ Երբ մարդը սիրում է իր եկեղեցին, երբեք չի ամաչի իր ծառայությունը բերել եկեղեցուն՝ ինչ ծառայության մեջ որ շնորհ ունի։ Եկեղեցին մեր Մայրն է, իսկ զավակի ներկայությունը միշտ հաճելի է մորը։

Posted in: Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հոգևոր քարոզներ 2019 - hogevor-kaycej Tagged: hogevor qarozner, hogevor-kaycej, hokevor karozner, հոգևոր քարոզներ

Ո՛վ ատում է եղբորը, մարդասպա՛ն է․ Ա․ Հովհաննես․ գլուխ երրորդ․

03/05/2022 by Der Armen

Կայենը առաջինը խախտեց «Սիրեք միմյանց» պատվիրանը։ Կայենը տեսնում էր եղբոր բարի գործերը, և գիտեր իր չար գործերն ու մտածումները, որոնք արտահայտեց սպանությամբ։ Հետագայում մենք տեսանք, որ այդ նույն նախանձն էր, որը դրդեց քահանայապետին՝ խաչելության որոշում կայացնել Հիսուս Քրիստոսի համար, որի գործերը բարի էին։ Ուրեմն պետք չէ զարմանալ, որ աշխարհը կարող է ատել բարի համբավ ունեցողին, իր չար կամքի, մտածումի, և անհնազանդության պատճառով։ https://youtu.be/cefAULGua3s Hogevor qarozner, erger, sharaganner

Posted in: Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հոգևոր քարոզներ 2019 - hogevor-kaycej Tagged: hogevor qarozner, hogevor-kaycej, hokevor karozner, հոգևոր քարոզներ

Աստծու խոսքը երկու իմաստ չունի։ Ա․ Հովհաննես․ գլուխ երկրորդ․

02/05/2022 by Der Armen

Պետք չէ ուրախանալ արդարության վրա, այլ՝ պետք է ուրախանանք, որ թանկ գնով գնվեցինք։ Պետք չէ ուրախանալ այն բանի համար, որ մենք ազատ ենք մեղք գործելուց։ Այլ պետք է ուրախանանք այն բանի համար, որ ներվել են մեր մեղքերը։ Պետք չէ ուրախանալ, որ մենք ծառայում ենք մեկին, կամ որևէ մեկն է մեզ ծառայում։ Այլ պետք է ուրախանանք այն բանի համար, որ բարեխոս ունենք Աստծու առաջ՝ Հիսուս Քրիստոսին, Արդարին ու Անարատին, որն Իր արյամբ մաքրեց մեր մեղքերը։

Posted in: Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հոգևոր քարոզներ 2019 - hogevor-kaycej Tagged: hogevor qarozner, hogevor-kaycej, hokevor karozner, հոգևոր քարոզներ

Ինչո՞ւ է ուշանում Տիրոջ Երկրորդ Գալուստը ։ Բ․ Պետրոս․ գլուխ երրորդ՝ վերջին

28/04/2022 by Der Armen

Առաքյալը զգուշացնում է, որ մարդիկ չհիմնվեն իրենց պատկերացրած ժամերի ու ժամանակների վրա, քանի որ Տիրոջ համար մեկ օրը՝ ինչպես հազար տարի է, և հազար տարին՝ ինչպես մեկ օր։ Ո՛չ թե պետք է անտարբեր լինել Երկրորդ Գալուստին՝ ուշանալու պատճառով, այլ գնահատել Տիրոջ ուշացումը՝ սեփական անձը փրկության հասցնելու հնարավորությունը։

Posted in: Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հոգևոր քարոզներ 2019 - hogevor-kaycej Tagged: hogevor qarozner, hogevor-kaycej, hokevor karozner, հոգևոր քարոզներ

Տերը գիտե աստվածապաշտներին փրկել փորձությունից Բ․ Պետրոս․ գլուխ երկրորդ․

27/04/2022 by Der Armen

Աստվածավախ քրիստոնյան փորձության մեջ ընկնելուց հետո չի հարմարվում այդ ընկած վիճակի հետ և ելքեր է փնտրում արագ դուրս գալու՝ ապավինելով Աստծու կամքին։ Իսկ մարմնավոր մարդը հուսահատվում է, տրտնջում է, բողոքում է, և ժամանակի ընթացքում հարմարվում է այդ վիճակին և ապրում այդ մեղքի հետ։

Posted in: Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հոգևոր քարոզներ 2019 - hogevor-kaycej Tagged: hogevor qarozner, hogevor-kaycej, hokevor karozner, հոգևոր քարոզներ

Հոգևոր սանդուխք․ Բ․ Պետրոս․ գլուխ առաջին․ (մաս երկրորդ)

25/04/2022 by Der Armen

Հոգևոր կյանքի մեջ մի վտանգավոր երևույթ կա, որի մասին մտահոգվող չկա։ Ինքնախաբեությունն է այդ վտանգը։ Երբ մենք մեզ պատկերացնում ենք ժամանակակից քրիստոնյաներ, բայց իրականում քրիստոնեության հետ կապ չունեցող մարդիկ ենք։ Մենք մեզ խաբում ենք հանգիստ ապրելու համար։ Իսկ թե ի՛նչ կլինի հետո, չե՛նք ուզում իմանալ։

Posted in: Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հոգևոր քարոզներ 2019 - hogevor-kaycej Tagged: hogevor qarozner, hogevor-kaycej, hokevor karozner, հոգևոր քարոզներ
« Previous 1 2 3 4 5 6 … 136 137 138 139 140 Next »

Copyright © 2023 .

Church WordPress Theme by themehall.com