Հիսուս Իր հոտը հանձնեց Պետրոսի հոգածությանը և ասաց,- եթե սիրում ես Ինձ արածեցրու Իմ ոչխարներին, բայց միշտ հիշի՛ր, որ նրանք Ի՛մ ոչխարներն են, ո՛չ թե քո; Փնտրիր Ի՛մ փառքը, ո՛չ թե քո, երբ հովվություն անելու ժամանակը գա: Եթե դու քո փառքը փնտրես, կհայտնվես այն մարդկանց շարքում, որոնց վատ բան է սպասվում: