«Եւ արդ, այս է իմ պատուիրանը ձեզ, քահանանե՛ր։ Եթէ չլսէք եւ չմտածէք փառք տալ իմ անուան, – ասում է ամենակալ Տէրը, – ձեզ վրայ անէծք կ՚ուղարկեմ, կ՚անիծեմ ձեր օրհնութիւնները, կը նզովեմ դրանք, քամուն կը տամ ձեր օրհնութիւնները, եւ չեն մնայ ձեր մէջ, քանի որ դրանք չդրեցիք ձեր սրտերում։