Հոգին մեծ է, քան Նեռը, որ աշխարհում է․ Ա․ Հովհաննես․ գլուխ չորրորդ․
Երբ մարդը սիրում է Աստծուն, ի սեր Աստծու սիրում է նաև իր մերձավորին՝ նույնիսկ մեղավոր վիճակում, քանի որ Աստված այդպես վարվեց։ Աստծուն սիրող մարդու սրտում պահանջ չկա՛, հրաման չկա՛, պարտադրանք չկա՛, այլ կա՛ միայն օգտակար լինելու մեծագույն ցանկություն։ Երբ մարդը սիրում է իր հայրենիքը, կյանքով է պահում նրա սահմանները, իսկ խղճով՝ օրենքները։ Երբ մարդը սիրում է իր եկեղեցին, երբեք չի ամաչի իր ծառայությունը բերել եկեղեցուն՝ ինչ ծառայության մեջ որ շնորհ ունի։ Եկեղեցին մեր Մայրն է, իսկ զավակի ներկայությունը միշտ հաճելի է մորը։